Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո Ռուբիո Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից Հարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿ

TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո ՌուբիոՀունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակըԵվրախորհրդարանը կոչ Է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառել
Մամուլ

Նիկոլ Փաշինյանը սկսել է օպերացիան

«168 ժամ» թերթը գրում է. «44-օրյա պատերազմից ու խայտառակ կապիտուլյացիայից հետո երեկ առաջին անգամ հանրության առջև է երևացել պատերազմական ստի ու խաբեության հիմնական խորհրդանիշը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ում հանդգնությանն ու բարոյականության հետ ունեցած կոնֆլիկտի մասշտաբներին պետք է արժանին մատուցել։ Արծրունը, ինչպես և պետք էր սպասել, փորձել է արդարանալ, մոտավորապես այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր արդարանում Շուշին ադրբեջանական ներկայացնող իր հայտարարության առիթով․ Փաշինյանի հանգույն նրա քարոզչամարտիկ Արծրունը կառչել է բառերից՝ հայտարարել է, թե ինքն ասել է ոչ թե՝ «հաղթում ենք», այլ՝ «հաղթելու ենք», և այդպես շարունակ։

Բայց Արծրուն Հովհաննիսյանի հայտնության իրական նպատակն այլ էր, նա տողատակում հայտարարել է, թե ինքն ամեն օր ասում էր այն, ինչ իրեն փոխանցում էին բանակային ստորաբաժանումներից։ Ասել է թե՝ հանրությանը խաբել է ոչ թե Արծրուն Հովհաննիսյանն ու նրա անմիջական ղեկավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այլ բանակը, բանակի ղեկավարությունը։

Այսպիսով, պարտությունը բանակի վրա բարդելու փաշինյանական՝ ավելի վաղ ակնարկներով սկսված քաղաքականությունն ավելի առարկայական դրսևորումներ է ստանում։

Արծրունի հայտնությանը զուգահեռ՝ ձերբակալվում է բանակին զենքի հիմնական մատակարարներից մեկը՝ Պատրոն Դավո մականունով Դավիթ Գալստյանը, ում հետ մինչև տակավին վերջերս այդքան հաճույքով լուսանկարվում էր Նիկոլ Փաշինյանը։

Այն, որ սույն պերսոնաժը տարիներ շարունակ խիստ կասկածելի ու կոռուպցիոն գործարքներ է իրականացրել բանակի հետ ու բանակի հաշվին, հայտնի էր վաղուց։ Ինչպես որ հասկանալի էր, որ առանց երկրի ամենաբարձր ղեկավարության գիտության ու մասնակցության՝ հնարավոր չէր նման գործարքների իրականացումը։ Այդ առումով, Պատրոն Դավոյի ձերբակալությունը խիստ ռիսկային է Նիկոլ Փաշինյանի համար, քանի որ նա կարող է խոսել ու տալ անուններ՝ սկսած բանակի բարձր ղեկավարությունից՝ մինչև գերագույն հրամանատար։

Այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ վա բանկ և պատերազմի մեղավորությունից մաքրվելու իր նպատակն ավելի բարձր է դասել, քան Դավիթներից որևէ մեկի խոսելու ռիսկը։

Նիկոլ Փաշինյանն այսպիսով սկսել է պարտության մեղավորների նշանակման ու սեփական մեղավորության մաքրման օպերացիան՝ դրանում օգտագործելով նաև այն ֆիգուրանտներին, ովքեր գործուն մասնակցություն են ունեցել պատերազմում կրած պարտության հարցում։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ։ Պատասխանատվություն ասելով՝ նա հասկանում է ոչ թե՝ քրեաիրավական, որքան՝ քաղաքական պատասխանատվությունը, որի հարցը փորձելու է լուծել արտահերթ ընտրությունների ֆարսով։

Ինչ վերաբերում է թիվ մեկ մեղավորին, ապա նրա անունը հայտնի կդառնա մեղավորների նշանակման փաշինյանական գործընթացի ավարտին, երբ ինքը լուծած կլինի սեփական պատասխանատվության հարցը՝ քրեաիրավականը բարդելով բոլոր նրանց վրա, ում ներկայությամբ նրա սելֆիները ժամանակին այդքան դիտարժան էին ստացվում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում