Արայիկ Հարությունյանի նկարիչ սանիկը ՊՎԾ-ում պաշտոն է ստացել
Նկարիչ Դավիթ Դանիելյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի օգնական, նա համակարգելու է մամուլի հետ աշխատանքները։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է Դավիթ Դանիելյանը։
«Նա նաև ասաց, որ աշխատանքի առաջարկն ստացել է ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանից։ Նշենք, որ Դավիթ Դանիելյանը մինչ այս զբաղեցրել է մշակույթի նախարարի օգնականի պաշտոնը։ Նա ԿԳՄՍ նախկին նախարար, վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանի սանիկն է և Սյունիքի ՔՊ-ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մորաքրոջ որդին։
Factor.am-ի հարցին՝ որքանո՞վ են քավորն ու մորաքրոջ որդին նպաստել, որ ՊՎԾ-ում աշխատանքի անցնի, Դավիթ Դանիելյանը վստահեցրեց, որ նրանք նշանակվելուց հետո են տեղեկացել։ Պետական վերահսկողական ծառայությունում, փաստորեն, սանիկներին աշխատանքով ապահովելու հարցում անտարբեր չեն։ Factor.am-ը 2019 թվականին էլ գրել էր, որ ՊՎԾ այն ժամանակվա պետի պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանն իր սանիկ Արթուր Նահապետյանին է աշխատանքի տեղավորել կառույցում, որպես վարչության պետի տեղակալ։ Վերջինս, սակայն, Քյարամյանի հետ տեղափոխվեց ԱԱԾ»,- գրում է կայքը։


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ