Հանրապետական կուսակցությունում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Հանրապետական կուսակցությունում որոշել են «ինֆարկտի» հասցնել կուսակիցներին և մինչև վերջին պահը չասել, թե ցուցակում որ հորիզոնականն են զբաղեցնում։ Այս հողի վրա որոշ օղիոզ ՀՀԿ-ականներ «դիլխոր» են, չգիտեն՝ սկսե՞լ քարոզարշավը, թե սպասել ցուցակին, որ հասկանան, թե ինչ ուժգնությամբ աշխատեն։ Ասում են անգամ, թե «ցուցակում որ համարն եմ լինելու, երբ կլինի ցուցակը» հարցին ՀՀԿ վերնախավից պատասխանել են՝ ամսի 16-ին ԿԸՀ-ից կիմանաք։ ՀՀԿ-ականները կարծում են, որ իրենց հետ նման կերպ վարվելու պատճառը միակն է՝ «այդպես են անում, որ վերջին օրով չփախչենք կուսակցությունից»։ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, հավանաբար, այս շաբաթվա ընթացքում համամասնական ցուցակը կհրապարակվի։ «Երբ հրապարակվի, բոլորն էլ կիմանան, ինչումն է բանը։ Երբ որ կքննարկվի, երբ մշտական գործող մարմինը որոշում կընդունի, այդ ժամանակ էլ կհրապարակվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)