Աննորմալ երեւույթներ Հայաստանի տնտեսությունում
«Ժողովուդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի տնտեսության մեջ աննորմալ երեւույթներ են ընթանում: Նախորդ տարվա ընթացքում կտրուկ նվազել է մանրածախ առեւտրաշրջանառությունը` 2.6 տոկոսով: Եւ ահա այս պայմաններում շարունակվում է գնաճը. դեկտեմբերի համեմատ՝ այս տարվա հունվարին գները բարձրացել են 2.6 տոկոսով, ընդ որում, ամենաշատը բարձրացել են պարենային ապրանքները` 7.4 տոկոսով, իսկ սպառման ապրանքները` 4.2 տոկոսով: Նշված ցուցանիշները լավագույնս բնութագրում են տնտեսության վիճակը: Առեւտրաշրջանառության ծավալների նվազումը վկայում է քաղաքացիների կենսամակարդակի նվազման, դրա հետեւանքով` գնողունակության անկման մասին, իսկ այդ պայմաններում, երբ չկա պահանջարկ, սովորաբար պետք է տեղի ունենա էժանացում: Մինչդեռ Հայաստանում ընդհակառակը` գները միայն բարձրանում են: Մի փաստ, որը լավագույնս վկայում է մրցակցության բացակայության եւ մենաշնորհների առկայության մասին»:
Մանրամասները՝ «Ժողովուդ» օրաթերթի այսօրվա համարում


















































Կորցրած գումարներ՝ ուշացող արդարություն
Նոր կանոններ Yandex Go-ի վարորդների և ծառայությունից օգտվող քաղաքացիների համար
Ասում են՝ մենք էլ մտնենք ԹՐԻՓՓ, անեիք, 100 տարի է այստեղ եք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ պաշտոնյաներին
CPS-ի հերթական բենզալցակայանի գործունեությունը կասեցվել է․ հայտնաբերվել է թերլիցքավորում
Երեւանում դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի դահլիճում 11-ամյա երեխաները հրել և վայր են գցել համադասարան...
ԵՄ-ն զիջումներ է ուզում Մոսկվայից, այլ ոչ թե Կիևից․ Կայա Կալաս
Եթե Իրանի քաղաքացիները ցանկանում են տապшլել ռեժիմը, դա նրանց գործն է․ Վենս
Ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)
27-ամյա երիտասարդի մեքենայում խոշոր չափի թմրամիջոց է հայտնաբերվել. Երևանի քրեական ոստիկանների բացահա...