Արյունոտ քաղաքական առեւտուր. երեւաց, որ Նիկոլն սկսել է վախենալ ապագայից. Միքայել Մինասյան
Արյունոտ քաղաքական առեւտուր: Այս մասին facebook-ի իր էջում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ինչ էր ուզում Նաիրի Հունանյանը, երբ սպանեց հող պահող պետական գործիչներին, այո, արյունոտ քաղաքական առեւտուր: Կարելի՞ էր արդյոք բանակցել Նաիրիի հետ։ Պատասխանը՝ ոչ։
Ով որ կմասնակցեր մարդասպանի առաջարկած քաղաքական գործընթացին, կվերցներ իր վրա հող պահողների արյունը։ Բոլորը դա հասկացան։
Ու Նաիրին գնաց բանտ։
Նիկոլը սպանեց հող պահողներին։ Հիմա ինչ է ուզում Նիկոլը, այո՜, արյունոտ քաղաքական առեւտուր՝ արտահերթ ընտրություններ։ Կարելի՞ է արդյոք բանակցել Նիկոլի հետ։
Պատասխանը՝ ոչ, եթե չես ուզում 5000 հոգու արյունը դնես քո եւ երեխաներիդ վրա եւ Նիկոլի հետ կիսես ազգային դավաճանի խայտառակ կնիքը հավիտյանս։
Ո՞րն է տարբերությունը Նաիրիի եւ Նիկոլի միջեւ։ Նաիրին առաջարկելու ոչինչ չուներ, Նիկոլն՝ ունի. նա առաջարկում է իշխանության բաժնեմաս։ Նիկոլն ուղիղ ասում է՝ արտահերթ ընտրություններից հետո ձեզ կտամ իշխանության մի մասը, եթե ձեզ օգտագործեմ։ Ես կփորձեմ խուսափել դատարանից, կհայտնվեմ ԱԺ-ում, դուք էլ կվերցնեք այնքան, որքան կարող եք։
Ի՞նչ է լինելու. ոչինչ, բացի որ պաշտոնական կդառնա Նիկոլի գործակալների ցանցը, ում հետ նա արդեն գաղտնի բանակցել ու պայմանավորվել է։
Հ.Գ. Նիկոլը սկսում է առերեսվել իրականության հետ՝ հասկանալով, որ չի կարողանում պլստալ։ Եվ փորձում է կիսել այն, ինչն արդեն իրենը չէ՝ ժողովրդի իշխանությունը՝ վախը հոգում, աչքերում եւ ծնկներում։
Անիմաստ քայլ էր, բայց գոնե երեւաց, որ սկսել է վախենալ ապագայից»:


















































Որ կանայք են հայտնվել ՔՊ ցուցակի առաջին 50 հորիզոնականներում
Նրա արարքը ուղղակի զզվելի էր․ Ֆաբիո Կապելո
Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որ...
Ձմեռային Օլիմպիական խաղեր. լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանի արդյունքը
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու խափանման միջոցը փոխվել է
Ֆուտբոլում նրան հավասարը չկա, նա ֆենոմեն է. Վինիսիուս
Բոլոր ճանապարհները բաց են
Ակնթարթ, որը «հալեցրեց» համացանցը
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է տեղափոխել լրացուցիչ տասնութ F-35A կործանիչ
Մահացել է «Կնքահայրը» և «Ապոկալիպսիս hիմա» ֆիլմերի դերասան Ռոբերտ Դյուվալը