Շավո Օդաջյանը քննադատել է համաշխարհային հանրությանը «հայկական ճգնաժամն անտեսելու» համար
«System of a Down» եւ «North Kingsley» խմբերի բաս կիթառահար Շավո Օդաջյանը քննադատել է միջազգային հանրությանը՝ հայ-ադրբեջանական ճգնաժամն անտեսնելու համար, նշում է «Metal Injection» պարբերականը։
Կայքը նշել է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի ուժերը սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին բախվել են հայկական բանակի հետ, ինչն ավարտվել է հրադադարով՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ։
Շավոն նշել է, որ անձամբ ճանաչում է մարդկանց, որոնք մահացել են եւ որ իր նոր՝ «North Kingsley» նախագծի պրոդյուսերն այսժմ Հայաստանում է, քանի որ «բազմաթիվ ընկերների է կորցրել»։ Նա հայտնել է, որ ճանաչում է մարդկանց, որոնք Ամերիկայից Հայաստան են մեկնել կռվելու։ «Նա նշում է, որ երեք միլիոն բնակչություն ունեցող երկիրը փորձում է փրկվել, եւ որ աշխարհը չգիտի՝ ինչ մտածել մեդիա ուղարկվող «ապատեղեկատվության» պատճառով»,- նշում է պարբերականը։
Պարբերականը հիշեցրել է, որ 15 տարվա ընդմիջումից հետո «System of a Down»-ը երկու նոր երգեր է թողարկել, որոնց նպատակն է բարձրացնել տեղեկացվածությունը։


















































Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվո...
65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատան...
Թրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասին
ՀՌՀ-ն և ԵԽ-ն համատեղ աշխատաժողով անցկացրեցին տեսալսողական մեդիածառայություն մատուցողների համար
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին