Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Աշխարհ

«Հողը գնում է այս իշխանությունների ոտքերի տակից». Коммерсантъ

«Կոմերսանտ» պարբերականի թղթակից Կիրիլ Կրիվոշեևը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, հոդված է հրապարակել երկրում ներքաղաքական իրավիճակի, ընդդիմության՝ օր օրի ավելի մեծ թափ ստացող բողոքի ակցիաների մասին:

«Հայաստանի ընդդիմությունը երեքշաբթի օրը փորձ արեց բողոքի ակցիան նոր մակարդակի հասցնել: Եթե նախկինում Նիկոլ Փաշինյանի հակառակորդները սահմանափակվում էին խաղաղ երթերով, ապա այժմ նրանք սկսել են անժամկետ հանրահավաք և մտադիր են այն իրականացնել մինչև հաղթական ավարտ: Վրաններ են տեղադրվել մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակում»,-գրել է թղթակիցը:

Վերջինս հետևել է Երևանում կայացած հանրահավաքին և զրուցել դրա մասնակիցների հետ: Բողոքի ակցիաները տարածում են գտել նաև Հայաստանի մարզերում:

«Հայ ընդդիմադիրները պահեցին բողոքների նոր ալիք սկսելու մասին իրենց խոստումը՝ երեքշաբթի՝ դեկտեմբերի 22-ից: Նրանց կարծիքով, դա պետք է վերածվի համապետական անժամկետ գործադուլի, որը կհանգեցնի ներկայիս կառավարության հրաժարականին, որը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը: Երևանի կենտրոնում ՝ Հանրապետության հրապարակում, վրաններ են տեղադրվել: Երեքշաբթի առավոտյան դրանք քանակով այնքան էլ շատ չէին ՝ ընդամենը չորսը: Ոստիկանությունը փորձեց միջամտել, բայց, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» -ը, հետ կանգնեց, երբ ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավորները միջամտեցին: Այն ղեկավարում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը ՝ Գագիկ Ծառուկյանը, որին այս տարի իշխանությունները փորձեցին ձերբակալել:

Ավելի ուշ ցուցարարները փոխզիջման գնացին ոստիկանության հետ և վրանները ճանապարհի երթևեկելի հատվածից տեղափոխեցին մայթ:

Վրաններից մեկում բոլոր ցանկացողներին տաք թեյ ու սուրճ բաժանեցին, որը շատ կարևոր էր, քանի որ Երևանում ջերմաստիճանը հիմա մոտ է զրո աստիճանին: Չգիտես ինչու, ամենազանգվածային ակցիան առավոտյան էր: Հավաքի մասնակիցները «Կոմերսանտ»-ին վստահեցնում էին, որ այդ ժամանակ հրապարակում 15-20 հազար մարդ կար հավաքված: Հետո մասնակիցների զգալի մասը ցրվեց: Երեկոյան հրապարակը կրկին մարդաշատ դարձավ:

Բողոքի նոր ալիքի խթանը ՀՀ վարչապետի չափազանց ոչ պոպուլյար գործողություններն էին: Հիշեցնենք, որ կիրակի օրը, նա զոհված զինվորների շատ հարազատների կամքին հակառակ, այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, իսկ երկուշաբթի օրը մեկնել է Սյունիքի մարզ, որտեղ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի հետ նոր սահմանազատման ուղղությամբ: Այնտեղ ցուցարարները փակել էին հանրապետության հարավ տանող ճանապարհը, որի պատճառով էլ պաշտոնական ավտոշարասյունը ստիպված վերադարձել էր Երևան:

Երկուշաբթի օրվա դեպքերը ապացուցեցին, որ իշխանություններն իրականում պատրաստ չեն կոշտ գործողությունների: Սա նշանակում է, որ ընդդիմության հնարավորությունների պատուհանը բավականին լայն է:

Ակնհայտորեն վախենալով նոր բողոքի ակցիաներից՝ երեքշաբթի օրը դատարանն ազատ արձակեց Սյունիքի մարզի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը, ըստ էության, խափանեց Նիկոլ Փաշինյանի այցը տարածաշրջան` ժողովրդական դիմադրության կոչերով:

«Դատարանը որոշեց, որ Առուշանյանը ձերբակալվել է ապօրինի: Նա ազատ է արձակվել», - լրագրողներին հակիրճ ասաց քաղաքական գործչի փաստաբան Արմեն Մելքոնյանը:

Նշենք՝ Առուշ Առուշանյանը ձերբակալվել էր՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով:

Ընդդիմության համար ևս մեկ ոգևորիչ լուր էր ուժային կառույցների հայտնի պաշտոնյաների հրաժարականները: Նրանց թվում է նաև Երևանի ոստիկանության հատուկ գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչիկ Թովմասյանը, որը ղեկավարում էր «կարմիր բերետավորներին»՝ հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է հանրահավաքները ցրելով:

Բողոքի ակցիաների ինքնահռչակ «մամուլի քարտուղարի» դերում շարունակում է մնալ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը: Հենց նա երեքշաբթի հայտարարեց միավորված ընդդիմության գործողություններին առնչվող բոլոր որոշումների մասին, որը հայտնի է «Հայրենիքի փրկության շարժում» անունով:

«Մարդկանց մի մասը մնում է այստեղ՝ Հանրապետության հրապարակում, մյուս մասը շրջապատում է կառավարության շենքերը և գլխավոր դատախազությունը: Մենք չենք մտնում շենքեր, բայց կարող ենք վերցնել ցանկացած շենք, երբ ցանկանանք: Կառավարության բոլոր որոշումներն այժմ անօրինական են: Մենք պետք է Փաշինյանից ազատենք ամբողջ պետական համակարգը», - հորդորեց նա:

Բացի այդ, Իշխան Սաղաթելյանը կոչ արեց իշխող ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքին ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնել մինչև տեղական ժամանակով ժամը 18:00-ն: Բայց այս ժամկետը լրացել է, և իշխող դաշինքից ոչ մի պատգամավոր չի ներկայացել:

Այժմ, ըստ Սաղաթելյանի, Հայաստանի քաղաքացիները պետք է «ճնշում գործադրեն» պատգամավորների վրա, որպեսզի նրանք, այնուամենայնիվ, գումարեն խորհրդարանի նիստ ու պաշտոնանկ անեն Փաշինյանին:

Ըստ ՀՀ Սահմանադրության՝ այս ճանապարհը գրեթե միակն է:

Խոսեց նաև Վազգեն Մանուկյանը, որն ընդդիմության կողմից առաջադրվել է որպես անցումային շրջանի վարչապետի թեկնածու:

«Ես բանակին և ոստիկանությանը կոչ եմ անում անմիջապես միանալ ժողովրդին: Յուրաքանչյուր ժամը կարևոր է: Մենք կորցնում ենք մեր հայրենիքը»,- ասաց նա:

Ակցիայի մասնակիցները, որոնց հետ «Կոմերսանտ»-ը հասցրեց խոսել, դրական կարծիք ունեն Վազգեն Մանուկյանի մասին:

«Ես վստահությամբ եմ նրան վերաբերվում: Ես հասկանում եմ, որ նա միայնակ չէ, և իսկապես ուզում եմ հավատալ, որ բոլոր նրանք, ովքեր շրջապատում են Մանուկյանին, առաջին հերթին մտածում են մեր երկրի բարեկեցության մասին: Նոր իշխանություններից ակնկալում եմ, որ նրանք Հայաստանը ոտքի կանգնեցնեն և ինչու չէ՝ նաև ռազմական վրեժխնդրություն ապահովեն: Վստահ եմ, որ մեր բանակը ուժեղ է: Մեզ ավելի փորձված ու արհեստավարժ հրամանատար է պետք»,- «Կոմերսանտ»-ի հետ զրույցում ասել է Անի անունով մի աղջիկ:

Ակցիայի մեկ այլ մասնակից՝ Ռոբերտը, դեռ երկարաժամկետ նպատակներ չի դրել:

«Բանակում իսկապես համակարգային խնդիրներ կային, բայց Փաշինյանը, որպես պետության ղեկավար, ցույց տվեց իր լիակատար անգործունակությունը ռազմական գործողությունների բոլոր փուլերում: Սա նրան զրկում է այն իրավունքից, որով նա կարող է շարունակել ղեկավարել երկիրը: Կա նաև հետագա բանակցությունների հարցը Ղարաբաղի, սահմանների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների ձևաչափի շուրջ: Փաշինյանի անգործունակության լույսի ներքո ես չեմ կարող նրան վստահել այս խնդիրները լուծելու համար», - ասաց բողոքի ակցիայի մասնակիցը:

Ռոբերտն, այնուամենայնիվ, «դեռ չի մտածել այն մասին, թե ապագա իշխանություններն ինչ ծրագիր պետք է իրականացնեն»:

Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանեց իր դեմ իրականացվող բողոքի ցույցերը առավոտյան, բայց դա միանգամայն սպասելի էր: Նա հայտարարեց, որ այն, ինչ տեղի է ունենում, 2018-ի «թավշյա հեղափոխության» հետևանքով տապալված Հայաստանի հին էլիտաների վրեժն է:

«Եվ դա ոչ միայն քաղաքական «էլիտայի», այլև բոլոր նրանց մասին է, ովքեր արտոնություններ ունեին մինչև 2018 թվականը, իսկ 2018 թվականից հետո՝ ոչ», - գրել է Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ՝ ակնարկելով նախորդ իշխանություններին մոտ կանգնած գործարարներին:

«Ամեն դեպքում, ժողովուրդը կասի վերջին խոսքը, քանի որ եթե ժողովուրդը ասի իր խոսքը, «էլիտաները» ոչ մի բան չեն կարողանա անել», - բազմաբովանդակ ավելացրել է Փաշինյանը:

Երևանից բացի՝ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Հայաստանի տարբեր մարզերում: Ինչպես մայրաքաղաքում հավաքվածներին տեղեկացրեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ցուցարարներին հաջողվել է փակել Երևան-Վանաձոր, Վանաձոր-Դիլիջան և Նիկոլ Փաշինյանի ծննդավայր Իջևանում տեղակայված մայրուղիները:

«Իջևանցի ցուցարարները պահանջում են իրենց համաքաղաքացու հրաժարականը: Հողը բառացիորեն գնում է այս իշխանությունների ոտքերի տակից», - հավելեց ընդդիմադիրը:

Ամփոփելով հոդվածը՝ պարբերականը մեջբերում է Իշխան Սաղաթելյանի խոսքերը, ըստ որի՝ չորեքշաբթի առավոտյան զանգվածային բողոքի ցույցերը և գործադուլները կշարունակվեն Հայաստանի ամբողջ տարածքում:

«Ժամը 16:00-ին տեղի կունենա մեծ ցույց, և մենք բոլորս միասին կացնենք ավելի կտրուկ ու վճռական գործողությունների»,- ասաց նա»: