Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Հայաստան

Փորձագետները ներկայացրեցին Հայաստանի կազմակերպություններին Արեւմուտքի կողմից տրամադրվող ֆինանսավորման ծավալը

Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը ներկայացրեց հերթական բացահայտումների շարքը, թե Հայաստանում գործող եւ արեւմտյան ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունները ինչպիսի ազդեցություն ունեն ներքաղաքական զարգացումներում ու հատկապես վերջին շրջանում ինչ դերակատարություն են ունեցել:

«Մենք մշտապես նշել ենք այն մասին, թե որտեղից են ֆինանսավորվում այդ կազմակերպությունները, եւ այդ գործընթացը եղել է տարիներ շարունակ: Հիմնվել ենք այն բաց աղբյուրների հղումների վրա, որոնք ներկայացվել են հենց այդ կազմակերպությունների կողմից: Սակայն մենք բացահայտել ենք, որ այդ կազմակերպությունները ամբողջ ծավալով ու ճշմարիտ չեն ներկայացրել ստացված ֆինանսավորման ծավալները, այլ ընդամենը փոքր մասը: Իսկ նման պնդման համար հիմք է հանդիսացել ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet աղբյուրը, որն էլ ներկայացնում է իրական ծավալների ողջ պատկերը» ,- ասաց ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Փորձագետները կանգ առան նման ամենաակտիվ 40 կազմակերպությունների վրա, որոնք գործում են Հայաստանում, որոնք, ըստ Ղուկասյանի, տարեկան ստանում են 1-2 մլն դոլար ֆինանսավորում: Մինչդեռ հաշվետվությունում ներկայացվում է 200-300 հազար դոլար տարեկան ծախս. «Ոչ միայն ծախսն է ավելին, այլեւ նպատակն են այլ՝ այդ դրամաշնորհների զգալի մասը չի ներկայացնում, թե ի՞նչ նպատակներով է տրամադրվում: Օրինակ, Հայաստանում հայտնի է Սորոսի հիմնադրամը, բայց դա ընդամենը այս վտանգավոր գործընթացների երեւացող գագաթն է միայն եւ իրականում միայն Սորոսի հիմնադրամը չէ, որ խնդիր է մեր երկրի անվտանգության համար: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են USAID-ի կողմից եւ բոլորի նպատակը մեկն է՝ քանդել պետությունը եւ պետականությունը, դարձնել տվյալ պետությունը խամաճիկ, վերահսկվող, այդ թվում եւ վերահսկվող հասարակությամբ: Այսինքն, սրանք կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդող դրամաշնորհներ են՝ երկրներին ծնկի բերելու, օկուպացնելու եւ տանելու այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է»,- ասաց Ղուկասյանը:

Կոնկրետ Հայաստանում, ընդգծեց նա, այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է պետական ու ազգային շահի դեմ. Օրինակ, տարիներ շարունակ քարոզվել է, որ թուրքերի հետ պետք է եղբայրություն անել, որ ՌԴ-ն մեր դաշնակիցը չէ եւ պետք է հարաբերությունները խզել, եւ պետք է տոլերանտ լինել տարատեսակ այլասերությունների նկատմամբ:

«Դրանց գլխավոր նպատակն է, որ հայը դադարի լինել հայ, կորցնի իր ինքնությունը, գենետիկ կոդը: Եվ նույն Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Լեւոն Բարսեղյանը եւ նրանց ընկերները զբաղված են պետությունը քանդելով: Եվ իրենք ստում են իրենց հաշվատվություններում, թաքցնելով իրական դրամաշնորհների չափը եւ մենք ուզում ենք հարց ուղղենք՝ ինչո՞ւ եք ստում: Գուցե այն պատճառով, որ այդ կլորիկ գումարները տրվել են մեր երկրի ներքին գործերին միջամտելու, պետությունը ներսից կազմաքանդելու, ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համա՞ր: Ավելին՝ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ իշխանության ներսում այս ամենի ֆինանսական հոսքերի «փայատերներ» կան»,- հավելեց նա:

Փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ շատ կազմակերպություններ, որոնց մասին է խոսքը, իրենց իրական գործունեությունը քողարկում են տարբեր բարձր գաղափարների անվան տակ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ԼԳԲՏ համայնքի հանդեպ տոլերանտություն, կանանց իրավունքներ եւ այլն: Սակայն իրականում այս ամենի տակ միջամտությունն էր քաղաքական գործընթացներին, որի իրավունքը, համաձայն կանոնդարության, ՀԿ-ները չունեն. «Այս ամենի փոխարեն տարիներ շարունակ փորձեր են արվել կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, խարխլել ազգային արժեքները, թուլացնել եկեղեցին: Այս ամենն արվել է կեղծ թեզերը հասարակություն ներմուծելու եւ դրանց շուրջ կեղծ օրակարգ կառուցելու հիմքով: Այսօր էլ դա շարունակվում է եւ ամենաակտիվ թեզը, որ շրջանառվում է այն է, թե Արցախյան վերջին պատերազմի պարտությունը ռուս-թուրքական գաղտնի պայմանավորվածության հետեւանք է: Եվ այսօր էլ այդ կազմակերպությունները առաջարկում են խափանել մեր հարաբերությունները ՌԴ հետ եւ նայել դեպի Արեւմուտք: Բայց այդպիսի հիմքով արտաքին քաղաքականության հետեւանքները, ցավոք, բոլորս տեսանք աշնանը: Եվ երբ Արցախում ամեն րոպե խայտառակ ձեւով խախտվում էին մարդու հիմնարար իրավունքները, արեւմտյան երկրներից եւ ոչ մեկը որեւէ բանով, գործուն քայլով չարձագանքեց: Ոչ ոք չսաստեց Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես որ նմանատիպ քարոզչությունը, որ տարվում է այդ կազմակերպությունների կողմից, առաջին հերթին միտված է Հայաստանի ու հայերի շահերի դեմ»,- շեշտեց Ծովինար Կոստանյանը:

Նա հրապարակեց այն 40 կազմակերպությունների անուններն ու ֆինանսական հաշվետվությունները, որոնց հիմքը ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet կայքն է. «Այս աղբյուրը բաց է, յուրաքանչյուրը կարող է այնտեղ ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրել ու գուցե մեր պես ապշել, թե ինչքան է տարբերվում իրականությունը այն պատկերից, որը մեզ են ներկայացնում հայաստանյան այդ ազգակործան ՀԿ-ները»,- ասաց նա:

Օրինակ, համաձայն այդ աղբյուրի՝ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարեկան եկամուտը կազմում է $1 070 000` ներառյալ 2019-20թթ-ին գրանտային ֆինանսավորումը՝ $144 932 (NED) եւ $282 505 (Soros):

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` $ 2 560 000:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եկամուտը՝ $1 160 000, ներառյալ $655 992 (Soros), $36 396 (NED) և $200 000 (Sigrid Rausing Trust):

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի (ք. Գյումրի) տարեկան եկամուտը $1 180 000` ներառյալ $68 210 (Soros):

«Boon» հիմնադրամ` $ 1 060 000, ներառյալ $ 78 300 (Soros):

ԷկոԼուր` $ 3 430 000, ներառյալ $ 17 970 (Soros):

Երևանի մամուլի ակումբի տարեկան եկամուտը $1 980 000:

«Հետաքննող լրագրողներ» (Տեղեկատվական վերլուծական կայք Hetq.am) տարեկան եկամուտը $1 180 000` ներառյալ $198 850 (Soros):

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան եկամուտը $2 490 000:

«Umbrella» միջազգային լրագրողների ցանցի (Տեղեկատվական վերլուծական կայք MediaLab.am, քաղաքական երգիծանքի արտադրություն) տարեկան եկամուտը $1 740 000` ներառյալ $53 410 (NED):

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տարեկան եկամուտը $1 020 000` ներառյալ $45 500 (Soros):

Արմավիրի զարգացման կենտրոն (Ժողովրդավարության խթանում ՏԻՄ մակարդակով)`$1 600 000
Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա` $ 1 190 000, ներառյալ $ 55 080 (NED):

Transparency International Հայաստան` $ 643 140:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե` $ 581 248, ներառյալ $148 640 (Soros):

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների`$ 1 020 000:

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն` $ 1 090 000:

«РЕСТАРТ» հիմնադրամ`$ 290 300, ներառյալ $ 36 700 (Soros):

Կանանց աջակցման կենտրոն` $682 433:

Կանանց իրավունքների կենտրոն` $ 798 336:

«PINK Արմենիա»` $ 267 975:

«Իրավունքի կողմ» (ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանություն)` $ 259 300: