«Հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞, երևի թե հիմա ամբողջը համարում եք Ադրբեջանի տարածք». Սոլովյովի հարցը Մանե Գևորգյանին
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Соловьёв LIVE յութուբյան ալիքի եթերում հարց է ուղղել Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին՝ իր զարմանքը հայտնելով ադրբեջանական զինուժի կողմից ռազմական գործողությունների վերսկսման առնչությամբ նրա հայտարարությանը:
«Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի վարչապետի, Հայաստանի նախագահի գործը չէ մեկնաբանել այն ամենն, ինչ տեղի է ունեցում Ղարաբաղում: Ճիշտ եմ արդյո՞ք հասկանում, որ Հայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետն իրենց իրավասու չեն համարում մեկնաբանելու ինչպես, երևի, դուք եք կարծում, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցողը: Այսինքն, հիմա ձեզ համար Ղարաբաղ չկա՞: Երևի թե հիմա ամբողջը համարում ե՞ք Ադրբեջանի տարածք»,- հարցադրում է արել Սոլովյովն՝ անդրադառնալով Մանե Գևորգյանի հայտարարությանը, որ ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Հանդիպում Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը