Վարորդական իրավունքի վկայականի քննության ժամկետները՝ իսկական գլխացավանք
Հասարակության մեջ հերթական դժգոհությունն է կուտակվում Ոստիկանության հանդեպ՝ վարորդական իրավունքի վկայականի գործնական քննությունների գրանցման, դրանց անհիմն ձգձգման հետ կապված։
Բազմաթիվ բողոքներ կան գրանցման համակարգի հետ կապված, որը որևէ կերպ չի հիշեցնում 21-րդ դարի թվայնացված իրականությունը։ Գործում է գրանցման ինչ-որ անհասկանալի համակարգ, որը քաղաքակիրթ հերթագրման հետ արևէ կապ չունի։ Շատ դեպքերում, ըստ էության, համակարգն ընդհանրապես չի գործում։
Գրանցման համար անհրաժեշտ է էլեկտրոնային միասնական հարթակում լրացնել էլեկտրոնային դիմում, որը սակայն դեռևս փաստացի հերթագրումը չէ։ Այսինքն քեզ չեն ասում, որ վաղը, կամ մեկ ամիս անց, կամ թեկուզ երկու ամիս անց այսինչ օրը քո գործնական քննությունն է։ Այլ տրամադրում են հսկիչ համար, որով դու կարող ես հետևել դիմումի ընթացքին, որը շատերի մոտ արդեն մի քանի ամիս է ունի «Ձեր նամակը ընթացքում է» ոչինչ չասող գրառումը։ Իսկ հետո մնում է պարբերաբար ուղարկել նամակներ, հիշեցնել քո մասին և սպասել հեռախոսազանգի։
Արդյունքում շատերի համար վարորդական իրավունքի համար քննության ժամկետները գլխացավանք են դարձել։ Մարդիկ երկար ամիսներով սպասում են, թե ի վերջո երբ է հասնելու քննության իրենց հերթը, երբ է նշանակվելու քննությունը։
Ըստ ՃՈ հաղորդագրության առկա է դիմումների աննախադեպ քանակ։ Բայց անկազմակերպ աշխատանքը դիմումների քանակով չպետք է արդարացնել։ Շատ ավելի արդյունավետ կլիներ ներդնել հերթագրման հստակ համակարգ, որի արդյունքում կուտակումներ չէին առաջանա, իսկ բազմաթիվ մարդիկ չէին հայտնվի նյարդային լարման մեջ և ստիպված չէին լինի պարբերական անպատասխան նամակներով հիշեցնել հերթագրման իրենց դիմումի մասին։
Ասյա Օվանյան
ՀՀ Փաստաբանների Պալատի անդամ
«Իմ Ձայնը» նախագիծ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ