Ո՞ր գործվածքից հագուստը կարող է պաշտպանել մաշկը կորոնավիրուսի մասնիկներից. փորձագետի պարզաբանումը
Բամբակից հագուստն ու դիմակները կանխում են մաշկի վրա կորոնավիրուսի մասնիկների թափանցումը: Գիտնականները եզրակացության են եկել, որ նման հագուստ ընտրելու դեպքում կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը կարող է նվազել: Բացի այդ, այդ գործվածքը հիանալի հիմք է բազմակի օգտագործման դիմակների համար:
Չնայած դրան, փորձագետների խոսքով, մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները մնում են հուսալի պաշտպանիչ միջոց, գրում է «Իզվեստիա»-ն:
Կանադացի գիտնականները փորձարկում են անցկացրել՝ վիրուսը տեղադրելով 8 տարբեր նյութերում՝ նիտրիլային ձեռնոցներ, քիմիապես կայուն ձեռնոցներ, N-95 եւ N-100 ռեսպիրատոր դիմակներ, Tyvek, պլաստիկ, բամբակ եւ չժանգոտվող պողպատ: Ապա հետեւել են դրանց 3 շաբաթվա ընթացքում:
Պարզվել է, որ 100-տոկոսանոց բամբակի վրա վիրուսն անհնար է եղել հայտնաբերել:
Ա. Ն. Կոսիգինի անվան ռուսական պետական համալսարանի դեկորատիվ-կիրառական արվեստի եւ գեղարվեստական տեքստիլի ամբիոնի վարիչ Իրինա Ռիբաուլինան հայտնել է, որքան խիտ է գործվածքը, այնքան բարձր է վիրուսից պաշտպանության մակարդակը։ Բարձր խտություն ունի ատլասից, սատինից, թվիդից կարված հագուստը:
Նա նշել է, որ բամբակաթղթային կտորներն օգտագործում են նաեւ տեխնիկական եւ հատուկ նշանակության տեքստիլ արտադրանքի պատրաստման համար:
Դա վերաբերում է նաեւ դիմակներին՝ չնայած նրան, որ դրանց արդյունավետության մասին պանդեմիայի սկզբից վեճերը շարունակվում են:Գիտնականները ենթադրում են, որ բամբակյա դիմակների օգտագործումն անվտանգ է եւ շահավետ:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...