Վաճառքի է հանվել աշխարհի ամենաարագընթաց ավտոմեքենան
ԱՄՆ-ում Bring a Trailer աճուրդում վաճառքի է հանվել հրթիռի տեսքով կառուցված մեկ տեղանոց «սթրիմլայներ»: Ավտոմեքենան, որը արագության համաշխարհային մի քանի ռեկորդներ է սահմանել, կարելի է ձեռք բերել 19 000 դոլարով, հայտնում է Motor-ը:
Ռեկորդակիր մեքենայի թափքը պատրաստված է ալյումինից: Մոդելը հագեցած է կարբոնային արգելակային սկավառակներով եւ հատուկ պարաշյուտներով: Մեքենային շարժման մեջ է դնում Cadillac-ի «թուին-տուրբո» V8 շարժիչը: Բացի այդ, մեքենան հագեցած է ուժեղացված հետեւի կամրջակով:
Իր առաջին ռեկորդը մեքենան սահմանել է 2004 թվականին: Այնուհետեւ նրան կարողացել են վարել մինչեւ 497 կմ/ժ արագությամբ: Հաջորդ մրցումներում «հրթիռ-մեքենան» սլացել է մինչեւ 531 կմ/ժ արագությամբ: Այդ մրցումներին մասնակցել են 8,2 լիտրանոց շարժիչներով մոդելները: Եվ ընդամենը մեկ տարի անց, մեքենան սահմանել է հերթական ռեկորդը՝ սլանալով մինչեւ 560 կմ/ժ արագությամբ։

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը