Գիտնականները հայտարարում են, որ SARS-COV-2 կորոնավիրուսը ստեղծել են ամերիկացի և չինացի հետազոտողները
Նոր տեսակի SARS-COV-2 կորոնավիրուսը, հավանաբար, մշակվել է չինացի և ամերիկացի գիտնականների կողմից: Ինչպես փոխանցում է Известия-ն, այս մասին ասել է նորվեգացի գիտնական, պատվաստանյութերի գծով փորձագետ Բիրգեր Սյորենսենը:
Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսի գենետիկ հաջորդականությունը խոսում է դրա լաբորատոր ծագման մասին: Սյորենսենի հետ համակարծիք է բրիտանացի պրոֆեսոր Անգես Դալգլիշը: Մասնագետները հետազոտության արդյունքները հրապարակել են Quarterly Review of Biophysics պարբերականում: Ըստ հետազոտության արդյունքների՝ վիրուսը գրեթե մուտացիայի չի ենթարկվել կենդանիներից մարդկանց անցնելու ընթացքում, ինչը գիտնականների կարծիքով ցույց է տալիս SARS-COV-2-ի նախնական հարմարվողականությունը մարդկանց օրգանիզմին:
Բացի այդ, Սյորենսենը պնդում է, որ վիրուսն ունի թոքաբորբի վիրուսից տարբերվող հատկություններ, որոնք նախկինում երբեք չէին հայտնաբերվել բնության մեջ:
«Մենք տեսնում ենք, որ վիրուսը բնական զարգացման արդյունք չի դարձել: Այն ստեղծել են ամերիկացիներն ու չինացիներն իրենց, այսպես կոչված, «մուտացիաների» ուսումնասիրությունների արդյունքում: Նման աշխատանք արվում է ողջ աշխարհում: Ոչ ոք այդ մասին չի խոսում»,- գիտնականին մեջբերում է NRK նորվեգական հեռուստահեռարձակող ընկերությունը:
Նորվեգացին վստահեցրել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը վաղուց են համագործակցում նման հետազոտությունների անցկացման հարցում:
Դալգլիշի և Սյորենսենի տեսակետը կիսել է նաև բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ռիչարդ Դիրլավը: Նրա խոսքով՝ լաբորատորիաներից մեկում կարող էր դժբախտ դեպք տեղի ունենար:


















































Դանիան առաջինը Եվրոպայում հանել է COVID-19-ի պատճառով մտցված բոլոր սահմանափակումները
Պատվաստումների մասին կեղծ տեղեկություններ տարածողների նկատմամբ պետք է ձեռնարկվեն ամենախիստ միջոցները.Վլադիմիր Կրուգլի
Մեծ Բրիտանիայի իշխանությունները ՃՏՊ-ի զոհերի մահը վերագրել են COVID-19-ին. Daily Mail
Լոնդոնում հակակորոնավիրուսային սահմանափակումների հնարավոր խստացման դեմ բողոքի ցույց է անցկացվել
Ռումինիայում հարյուրավոր ծնողներ բողոքի ցույցի են դուրս եկել՝ պահանջելով չեղարկել դպրոցներում դիմակներ կրելու պարտադիր պահանջը
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում