Կամ ռազմական կոնֆլիկտ, կամ Իրանի ու Քաթարի պարտություն (Տեսանյութ)
Իրանի ահաբեկչության հետքը տանում է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունը։ Երեք շաբաթ առաջ արաբական երկրների գագաթնաժողովում պարզ դարձավ Իրանի ու Քաթարի մերձեցումը։ ԱՄՆ-ն, Սաուդյան Արաբիան ու ևս 9 երկրներ սա չհանդուրժեցին՝ մեկուսացնելով Քաթարին։
«Աշխարհը նո՞ր իմացավ, որ Քաթարն է ֆինանսավորում Ալ Քաիդային, Ջափղադ-Ալ-Նուսրային, Համասին։ Աշխարհը վաղուց դա գիտեր, ուղղակի դա ամենահարմար պահն էր Քաթարին մեկուսացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահ Արայիկ Սարգսյանը։
Այդ օրերին մեկ այլ գործարք կայացավ՝ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի հետ 110 միլիարդ դոլարի զենքի մատակարարման պայմանագիր կնքեց։ Ամերիկա-սաուդական նոր որակի հարաբերությունը Քաթարի կողմից արտաքին քաղաքական կուրսի փոփոխման պատճառ դարձավ՝ զայրացնելով արաբ հարևաններին։ Արայիկ Սարգսյանն ասում է. «Քաթարի Էմիրը հասկացավ, որ իրենք դառնում են իզգոյ։ Թրամփի հետ հանդիպմանը Քաթարի էմիրը հայտարարեց, որ առանց Իրանի հետ համագործակցության հնարավոր չէ անվտանգություն ապահովել Պարսից ծոցում»։
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն չի պատրաստվում հանգիստ թողնել Իրանին ու Քաթարին։ Այս երկրներն ԱՄՆ-ի հետ միասին Իրաքում նավթի պաշարների հիմնական շահառուներն են։ 2011-ին ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո Իրանը տիրացավ Իրաքյան նավթային զգալի պաշարների։
«Դարեհ Առաջինից միչև այսօր Իրանը չուներ այնքան հզոր ներկայացվածություն Մերձավոր արևելքում և արաբական թերակղզում, ինչ-որ հիմա։ Միացյալ նահանգների նպատակն է վերադարձնել Իրաքի նավթագազային պաշարների նկատմամբ կոնտրոլը»,- ասում է Աշխարհաքաղաքական ակադեմիայի նախագահը։
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը չեն կարող թույլ տալ Քաթար-իրանյան նավթագազային տանդեմի առաջ գալը։ «Եթե Քաթարը փորձի խորացնել իր քաղաքականությունը Իրանի հետ միասին, ապա Քաթարը և Իրանը դատապարտված են հարձակումների։ Էն, ինչ որ տեղի ունեցավ երեկ Իրանում, ընդամենը ձնծաղիկն էր»,- ասում է Արայիկ Սարգսյանը։
Պարսից ծոցում զարգացումները կարող են երկու ուղիով ընթանալ։ Իրանն ու Քաթարը պետք է ընդունեն Ամերիկյան խաղի կանոնները՝ հրաժարվելով նավթային մեծ ռեսուրսներից։ Հակառակ պարագայում ընդդեմ իրանա-քաթարական տանդեմի՝ ռազմական մեծ կոնֆլիկտ է հասունանում արաբական ծոցի երկրների մասնակցությամբ։


















































Սաուդյան Արաբիան Քաթարին հանգիստ չի թողնում նաեւ սպորտի բնագավառում
Ռոհանի․ Քաթարի շրջափակումն անընդունելի է
Ինչ է Սաուդյան Արաբիան ուզում Քաթարից. պատերազմ, թե՞ խաղաղություն
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում