Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Ինչ է Սաուդյան Արաբիան ուզում Քաթարից. պատերազմ, թե՞ խաղաղություն

Մեր տարածաշրջանում, մեր քթի տակ հերթական սուր զարգացումներն են ընթանում, որին ներգրավվածեն մեր չորս հարեւաններից երկուսը՝ Իրանը եւ Թուրքիան: Իհարկե, հայաստանյան հասարակությանը, բարոյալքված հասարակությանը Սաուդյան Արաբիա-Իրան փոխհարաբերությունները չեն հետաքրքրվում, բայց դա դեռ չի նշանակում, որ նոր զարգացումները չեն ազդելու մեր երկրի վրա ուղակի կամ անուղակի իմաստով:

Այսպիսով, ի՞նչ է ուզում Սաուդյան Արաբիան Քաթարից, եւ ինչու են այս երկրիկողքին կանգնել Իրանը եւ Թուրքիան կամ իսկապես Սաուդյան Արաբիային այս հարցում ԱՄՆ-ն աջակցում է, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սաուդյան Արաբիան, որից հետո նաեւ Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եմենը եւ Լիբիան խզել են դիվանագիտական հարաբերությունները Քաթարի հետ: Այս երկրները Քաթարին մեղադրում են ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:   

Ուշադրության է արժանի այն փաստը, որ մոտ երկու շաբաթ առաջ Քաթարի էմիր Թամիմ ալ Թանին խոսել էր Սաուդյան Արաբիայից դեսպանին հետ կանչելու եւ Իրանի հետ հարաբերությունները կարգավորելու մտադրության մասին։ Էմիրի այս մտադրությունը, մեղմ ասած, դուր չի եկել Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքին: Եւ հիմա, նրանք առիթ կամ պատրվակ են գտել Քաթարին ճնշելու համար: 

Քաթարը պարզաբանել էր, թե հաքերներն են նման լուրեր տարածել, եւ որ էմիրը նման մտադրություններ չունի, բայց Սաուդյան Արաբիային այս փաստարկը համոզիչ չէր թվացել: 

Սաուդյան Արաբիան ոչ միայն դիվանագիտական հարաբերությունները խզել է այս փոքրիկ,բայց նավթով հարուստ երկրի հետ, այլ նաեւ փակել է իր սահմանները՝ խզելով ցամաքային, ծովային եւ օդային կապը Քաթարի հետ։

Հիմա էլկարծիքներ կան, որ Սաուդյան Արաբիան այսքանով չի բավարարվի եւկփորձի գրավել Քաթարը, այնպես, ինչպեսժամանակին Իրաքը գրավեց Քուվեյթը: Ի տարբերություն Սադամ Հուսեյնի, որը Քուվեյթը հայտարարեց իր երկրի մի մասը,Սաուդյան Արաբիան ցանկանում է Քաթարում խամաճիկային իշխանություն հաստատել: Իրանը եւ Թուրքիան հայտարարել են, թե ամեն կերպ կաջակցեն Քաթարին: Ավելին, թե Թուրքիան, թե Իրանը մտադիր են ապահովել նաեւ Քաթարի անվտանգությունը: Վերջին օրերին Իրանի եւ Թուրքիայի միջեւ ինտենսիվ քննարկումներ են ընթանում: Քաթարի ճգնաժամը մոտեցրեց այս երկրներին, որոնք մի կողմ են դրել այլ հարցերում ունեցած տարակարծությունները:

Իրանը արդեն իսկ հայտարարելէ, որ իր օդային տարածքը տրամադրում է Քաթարին թռիչքներ իրականացնելու համար եւ մտադիր է պարենի մատակարարման հարցերում օգնել այդ երկրին, իսկ Թուրքիան վավերացրել է դեռ մոտ տասը տարի առաջ կնքված համաձայնագիրը եւ պատրաստ է զորախումբ ուղարկել այս փոքրիկ երկիր:

Ի դեպ, երեկ՝ հունիսի 7-ին Իրանում տեղի ունեցածահաբեկչական գործողության ետեւում, իստ պաշտոնական Թեհրանի կանգնած է հենց Սաուդյան Արաբիան: Ավելորդ չէ հիշեցնել, որ ոչ հեռու անցյալում Սաուդյան Արաբիան Իրանին հարվածելու համար ռազմական գործողություն սկսեց Եմենի իրանամետ իշխանությունների դեմ:

Քաթարը թեեւ փոքր տարած է զբաղեցնում եւ ունի ոչ մեծաթիվ բնակչություն, բայց զերծ է ազգային-կրոնական լարվածությունից: Ավելին, ունի իշխանական կուռ համակարգ: Այս ամենը զայրացնում է Սաուդյան Արաբիային, որը ցանկանում է իր ազդեցության գոտում տեսնել գազի հսկայական պաշարներ ունեցող այս երկրին: 

Քաթարն իրականացնում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ունենալով անվտանգության անչափ բարձր մակարդակ վարում է ազատ արտաքին քաղաքականություն: Հիմա սունիական աշխարհը՝ Սաուդյան Արաբիայի գլխավորութթյամբ որոշել էպատժել Քաթարին, որը համարձակվել էլավ հարաբերություններ հաստատել ոչ միայն աշխարհիկ Թուրքիայի, այլ շիա Իրանի հետ:

Սաուդյան Արաբիային նյարդայնացնում է նաեւ այն հանգամանքը, որ ի տարբերություն Քաթարի, իրենց եւ ԱՄԷ-ի քաղաքական համակարգը եւ տնտեսությունը անհավասարակշիռ է:  

Այս լարվածության համապատկերում շահում են նավթի վաճառքով զբաղվող երկրները: Մեկ օրում նավթի գներն աճեցին մոտ մեկ տոկոսով: Այս փաստը որոշ տնտեսագետների հուշում է, որ այս լարվածությունւ Սաուդյան Արաբիան առաջացրել է նաեւ նավթի գները վեր հանելու համար: 

Իրականում փորձագիտական շրջանակներում իշխում է այն կարծիքը, որ այս ամենի ետեւում կանգնած է ԱՄՆ-ի մտադրությունը ստեղծել արաբական ՆԱՏՕ՝ ընդդեմ Իրանի, որի ազդեցությունը տարածաշրջանում գնալով ուժգնանում է: Այսուհանդերձ, չնայած արաբական երկրներում գերիշխում է սունիականությունը, այսուհանդերձ տարակարժություններն այնքան շատ են, որ այս ծրագիրը, հազիվ թե, իրականություն դառնա: Միեւնույն ժամանակ պարզ է, որ որոշ երկրներ ցանկանում են ուրիշի,այս դեպքում արաբական երկրների ձեռքով հարվածներ հասցնել Իրանին:Ցավալի է, բայց փաստ, որ ահաբեկիչներին ամենամեծ ֆինանսական աջակցություն տրամադրող երկրում՝ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տարածաշրջանի թիվ մեկ խնդիրը համարեց Իրանը:

Այժմ իրավիճակն այնքան լարված է, որ հնարավոր են ցանկացած զարգացումներ, բայց հավի առնելով Թուրքիայի եւ Իրանի պահվածքը, առայժն ուղիղ հարձակումը Քաթարի վրա կարելի է բացառել, բայց ոչ պակաս վտանգավոր է երկարատեւ ճգնաժամը, որից հաստատ օգտվելու են տարատեսակ ահաբեկչական խմբավորումները:

Մնում է հուսալ, որ աշխարհը վերջապես կհասկանա, որ ութսուն միլիոնանոց, եւ հսկայական տարածք եւ ներուժ ունեցող Իրանը ոչ Սիրիա է, ոչ Իրաք, եւ ոչ էլԼիբիա, եւ նրա հետ չի կարելի վարվել նույն մեթոդներու եւ եղանակներով: Իրականում նույն արաբական կամ մահմեդական աշխարհը պետք է միավորվի ոչ թե Իրանի, այլ այն երկրի եւ երկրների դեմ, որոնք ցանկանում են մյուս երկրներում տեսնել խամաճիկային իշխանություն, ղեկավարել բոլորին նույն սեղանից եւ մինչ այժմ սնել են տարատեսակ ահաբեկիչներին: Իհարկե, խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է:

Վարդան Մխիթարյան

Top-News.am