Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար

800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյովՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներ

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար Շարաֆին։

Նախագահը, ողջունելով հյուրին Հանրապետության նախագահի նստավայրում, խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին, վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին և փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանին։ Նա նաև գոհունակությամբ ընդգծել է հյուրի մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջոցառմանը՝ կարևորելով ԱՄԷ ներկայացվածությունը։

Օմրան Անվար Շարաֆը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի և վարչապետ Շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի, փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի ջերմ ողջույնները՝ նաև իր երախտագիտությունը հայտնելով ջերմ հյուրընկալության կապակցությամբ։

Կողմերն ընդգծել են, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը Միջին Արևելքի և Ծոցի տարածաշրջանում։ Նշվել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներ։

Նախագահը կարևորել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ակտիվ փոխգործակցությունը՝ գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների պատվիրակությունների մասնակցությունը Հայաստանում և ԱՄԷ-ում անցկացվող միջազգային միջոցառումներին, ինչպես նաև հայաստանյան ներկայացուցիչների ներգրավվածությունը ԱՄԷ-ում կազմակերպվող միջազգային էքսպոներին և ոլորտային հարթակներին։

Հանդիպմանը քննարկվել է երկրների հարաբերությունների զարգացման ընթացքը՝ ընդգծելով վերջին տարիներին ձևավորված արդյունավետ համագործակցությունն ու դրա շարունակական ընդլայնման միտումները տարբեր ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել թվային ոլորտում համագործակցության խորացման հնարավորություններին՝ հատկապես արհեստական բանականության զարգացման, տվյալների կառավարման, նորարարական տեխնոլոգիաների ներդրման և գիտահետազոտական նախաձեռնությունների խթանման ուղղություններով։

Կարևորվել է նաև թվային ենթակառուցվածքների զարգացումը, «խելացի» լուծումների կիրառումը և փորձի փոխանակումը՝ միտված տնտեսության մրցունակության բարձրացմանը։ Միաժամանակ ընդգծվել է ենթակառուցվածքների և հաղորդակցության բնագավառներում առկա համագործակցային ներուժի արդյունավետ իրացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման կարևոր ուղղություն։