Քննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
Երևանյան երկխոսության շրջանակում նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ-ի Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները, օրակարգային առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի նախագահության շրջանակում մեր երկրի տեսլականն ու անելիքները։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի երեք հիմնական առաջնահերթությունները՝ որպես COP17-ի նախագահող երկիր.
- առաջինը՝ Կունմին-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի իրականացման առաջին համապարփակ վերանայման ապահովումն է՝ շեշտադրելով հաշվետվողականությունն ու գործնական առաջընթացը,
- երկրորդը՝ կենսաբազմազանության ֆինանսավորման ընդլայնումն է՝ մինչև 2030 թվականը տարեկան 30 միլիարդ ԱՄՆ դոլարի մոբիլիզացիայի նպատակով,
- երրորդը՝ բազմակողմ բնապահպանական գործընթացների միջև համադրության և փոխլրացման ուժեղացումն է։
Նախարարը հանդիպման ընթացքում կարևորել է նաև ՄԱԶԾ-ի դերակատարումը կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական քաղաքականությունների իրականացման, ինչպես նաև ոլորտային համագործակցության խորացման գործում։ Քննարկել են COP17-ին ընդառաջ համատեղ նախաձեռնությունների և ծրագրերի իրականացման հնարավորությունները, այդ թվում՝ կենսաբազմազանության ֆինանսավորման, բնահենք լուծումների և համայնքային ծրագրերի ուղղությամբ։
Անդրադարձել են նաև ՄԱԶԾ-ի հետ արդեն իրականացվող համատեղ ծրագրերին, որոնք նախարարի գնահատմամբ արդյունավետ և կարևոր են՝ Հայաստանի բնապահպանական և կայուն զարգացման օրակարգի առաջմղման տեսանկյունից։
Նախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԶԾ-ի հետ՝ COP17-ը դարձնելու արդյունքահենք և գործնական քայլերի վրա հիմնված համաժողով։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում