Հարգելի Արսինե, hեղափոխականները Ձեր հետ անարդար են վարվում
Հարգելի Arsinée Khanjian,
Հեղափոխականները Ձեր հետ անարդար են վարվում:
Թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ցեխի գծով Ձեր բոլոր ընկերներն իրենց փայը ստացել են` պաշտոնների և հավելավճար-պարգևավճարների տեսքով: Լսած կլինեք` ԱՄՆ-ից Հայաստան խոպան եկած Զարեհ Սինանյանը Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում 7 ամիս փառահեղ աշխատանք կատարելու համար Հայաստանի հպարտ հարկատուների գումարներից իր գրասենյակ 174.000 դոլար պարգևավճար է տարել:
Նաև օդում կախված լուրերի համաձայն` հունիսին System of a down-ի երևանյան համերգը կազմակերպելու համար պողոսների վարչապետը կառավարության գաղտնի որոշմամբ Հայաստանի հպարտ հարկատուների գումարներից մոտ 500.000 դոլար է տրամադրել: Իհարկե, շուտով լրատվամիջոցները հարցում կանեն ու կպարզեն` կոնկրետ որքա՞ն գումար է տրամադրվել համերգի կազմակերպման համար, հարգելի և շատ սիրելի, սիրված հեղափոխական Serj Tankianի հոնորարն ինչքա՞ն է կազմում, արդյոք ճի՞շտ է, որ հարկատուների գումարներով արդեն իսկ գնվել է նրա ավիատոմսն ու Երևանի ամենաթանկ հյուրանոցում համար ամրագրվել, արդյոք համերգի կազմակերպման հարցը կոռուպցիոն ռիսկեր չի՞ պարունակում, այսինքն` մրցո՞ւյթ է հայտարարվել, թե՞ մեկ անձից գնման պայմանագիր է կնքվել, և ի՞նչ կապ ունի այդ մեկ անձը պողոսների վարչապետի ու նրա անմիջական շրջապատի հետ:
Տիկին Խանջյան, իսկ ի՞նչ եք ստացել թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության կապիտալիզացիայից անձամբ Դուք: Որպես պայքարող տեսակ, որ մեծ խառնակչությունների ժամանակ Ձեր հայտնի ֆոտոկխցիկով հայտնվում եք Երևանի փողոցներում` պայքարեք Ձեր փայի համար, թույլ մի տվեք, որ Ձեզ ֆռռացնեն: Դուք արժանի եք փայ ունենալուն:


















































Հիմա էլ ամենավերջին մորթապաշտի նման փախել է Սևան ու ընտանիքի հետ մեկուսացել. Միհրան Հակոբյան
«Է՞ս չեք, արա». Միհրան Հակոբյանը ներկայացրել է, թե ինչ գործով են իրեն կանչել հարցաքննության
«Սևերը» պետք է ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու «ազատագրական պայքար» ծավալեն. Միհրան Հակոբյան
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը