Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցում ԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. Euractiv Վերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ) Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունը Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքը Մաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ) Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը Սեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնը Սեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարով Հորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնել Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վաղարշյան փողոցումԵՄ-ն նախատեսում է խստացնել միգրացիոն դաշնագիրը. EuractivՎերահսկողություն է սկսվել հանրապետության 969 հանրակրթական դպրոցներում (տեսանյութ)Կասեցվել է «Արզնի կաթնամթերք» ՍՊ ընկերությանը պատկանող կաթի և կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըԼսելով Կոմիտաս․ միաձուլելով ժառանգությունն ու նորարարությունըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավել (տեսանյութ)Կյանքից հեռացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըՍեպտեմբերի 26-ին Եղվարդում կանցկացվի AirFest Armenia VII փառատոնըՍեպտեմբերի 25-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը «Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս» գազատարովՀորդորում ենք աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԱդրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալՄԻԵԴ-ը ամբողջությամբ մերժել է ՊԵԿ նախկին նախագահի պահանջըԱբովյանի համայնքապետարանի 2 պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՀՀ տնտեսական ցուցանիշները. օգոստոսին արձանագրվել է 5.2% ՏԱՑ աճ և 4.4% գնաճՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է (տեսանյութ)ՀՀ ԱԽ քարտուղարը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըԼույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդունՆորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ Տոկաևին
Կարծիք

«Սևերը» պետք է ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու «ազատագրական պայքար» ծավալեն. Միհրան Հակոբյան

 Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով իշխանության կողմից հանրությանը «սևերի» և «սպիտակների» բաժանելուն:

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու նրա Ատելության կուսակցությունը համառորեն շարունակում են չգիտակցել, որ ՀՀ քաղաքացիներին «սևերի ու սպիտակների» բաժանելը կործանարար է պետության համար: Ի՞նչ ունենք հիմա. պողոսների վարչապետը, խոսելով վերացական ժողովրդի անունից, ՀՀ անձնագիր կրող մի ահռելի զանգվածի «սև» է հայտարարել, «շնաբարո դուրսպրծուկ է» անվանել: Այսինքն` ժողովուրդ ասվածը «սպիտակներն են», իսկ ո՞վ է այն ահռելի զանգվածը, որ համաձայն չէ պողոսների վաչապետի հետ ու «սև է» հայտարարված: Ժողովուրդ չէ՞: Իսկ ի՞նչ է, այդ դեպքում ինչու՞ է ՀՀ քաղաքացու անձնագիր կրում և ապրում Հայաստանում: Համենայն դեպս, հետստալինյան սովետների երկիրն ավելի ազնիվ էր` այլախոհներին զրկում էր անձնագրից ու վտարում երկրից:

Եթե փողոցային ճանապարհով պետության գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթած պողոսների վարչապետը առանց սեթևեթանքների հայտարարում է, որ դատական իշխանությունն էլ իրենը պետք է լինի, որովհետև «ժողովուրդը», այսինքն` «սպիտակները», այդպես են ցանկանում, ապա լուսանցքից դուրս դրված «սևերին» ի՞նչ է մնում անել այս երկրում. միայն առավոտից իրիկուն աշխատե՞լ, ուղղակի և անուղղակի հարկեր վճարե՞լ, որ «սպիտակների» պարագլուխները իրենց հարկերով ավտոշարասյուններով ման գան ու միլիոնների հասնող պարգևավճարներ ստանա՞ն ու իրենց արժանապատվության հաշվին ինքնահաստատվե՞ն: Անշուշտ, եթե 1930-ականները լիներ, պողոսների վարչապետը «սևերի» համար համակենտրոնացման ճամբարներ կկառուցեր ու գուլագներ կստեղծեր, բայց ժամանակներն են ուրիշ, երկիրն էլ արտաքին ճնշմանը դիմակայելու այդքան ռեսուրս չունի:

Եթե «սևը» ոչ մի ներկայացվածություն չունի օրենսդիր ու գործադիր իշխանությունում, իսկ դատական իշխանությունն էլ իրեն չի ներկայացնում, այսինքն` անկախ չէ «սևերից ու սպիտակներից» և կոչված է ոչ թե արդարադատություն իրականացնելուն, այլ ժողովուրդ հռչակված ամբոխի, նույն ինքը` «սպիտակների» ցանկություններն իրականացնելուն, ապա արդյո՞ք բոլոր նրանք, ովքեր համաձայն չեն պողոսների վարչապետի ու նրա Ատելության կուսակցության հետ ու «սևեր են» հռչակված, չեն ընկալելու, որ սա իրենց պետությունը չէ, և իրենք գերու կարգավիճակում են օտարի կողմից օկուպացաված իրենց Հայրենիքում: Այդ դեպքում ինչու՞ պետք է «սևերը» իրականացնեն սահմանադրությունից բխող իրենց պարտականությունները և չունենան «սպիտակներին» հավասար իրավունքներ ու ներկայացվածություն, ինչու՞ պետք է հաճույքով հարկեր վճարեն ու մասնակցեն ՀՆԱ ստեղծմանը:

Անշուշտ, ժողովուրդ անվան տակ քողարկվող «սպիտակների» քանակն այս պահին շատ չէ, ավելին` նրանք փոքրամասնություն են, բայց խիստ ագրեսիվ ու կեղծարար, նրանք իրենք իրենց մեծամասնություն հռչակած փոքրամասնություն են: Նաև աշուշտ, այս պահին էլ պողոսների վարչապետն ունի աջակցիների մի ստվար զանգված: Մի կողմից դա դավաճան ամբոխն է` հիմնականում բաղկացած ոհմակային հոգեբանություն կրող, երբևէ գիրք չկարդացած, երբևէ փող չաշխատած, իր դժբախտությունը այլոց մեջ որոնող, հանրային ու անձնական կյանքում երբևէ ոչ մի հաջողություն չարձանագրած անաստվածների զանգվածից, մյուս կողմից` հասարակական-քաղաքական օպորտունիստներն են, որոք սոցիալական վերելակով դեպի վերին հարկեր կարող են բարձրանալ միայն այլանդակ ժամանակներում:

Ի՞նչ պետք է անեն «սևերը». ստեղծեն իրենց կյանքը կարգավորող ինստիտուտներ ու ինստիտուցիոնալ մակարդակում «ազատագրական պայքար» ծավալեն իրենց պետությունը օկուպացրած բանդայի դեմ: Եվ, իհարկե, հետագայում չկրկնեն իրեն «սպիտակ» հռչակած Ատելության կուսակցության սխալը` երբեք ու երբեք հասարակությանը, ազգին, ժողովրդին չբաժանեն «սպիտակների ու սևերի», չբևեռացնեն ժողովրդին, եղբորը եղբոր դեմ չհանեն ու ստեղծնեն պետություն, իրական պետություն, բոլորի համար պետություն` հավասար իրավունքներով ու պարտականություններով»: