Սա ծայրահեղ անպատասխանատու քայլ է․ Ավետիք Չալաբյանը՝ առաջարկվող սահմանադրական փոփոխության մասին
Այսօր Ազգային ժողովի 37 պատգամավորներ, հիմնականում «Իմ քայլը» խմբակցությունից, շրջանառության մեջ են դրել Սահմանադրության 213 հոդվածի փոփոխության նախագիծ, որի միակ նպատակը մինչև 2018 թ․ ապրիլը ընտրված Սահմանադրական դատարանի բոլոր անդամների պաշտոնավարման հարկադիր դադարումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը։
«Սա ծայրահեղ անպատասխանատու և վտանգավոր քայլ է, և կարող է բերել մեր երկրում սահմանադրական կարգի տապալման, դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով։
Մենք առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնանք այս գործողությանը, մինչ այդ կոչ եմ անում այս անմիտ նախաձեռնության հեղինակներին՝ ետ կանգնել այս արկածախնդրությունից, և չվտանգել մեր երկրի հանրային կայունությունը և սահմանադրական կարգը»,-նշել է նա։


















































«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...