«Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խայտառակ, դավադիր պարտությունից հետո, մինչև այսօր, ՀՀ զինված ուժերում հաճախ բացահայտվում են դավաճաններ, որոնք որոշակի գումարի դիմաց թշնամուն են հաղորդում տարբեր գաղտնի տեղեկություններ։ Որքանո՞վ են ճիշտ այս հաղորդումները և եթե իսկապես ճիշտ են, արժե՞ արդյոք , ի լուր աշխարհի այդ մասին հայտարարել։ Կարծում եմ՝ ոչ։ Չնայած ինքս չեմ հավատում այս «իշխանության» ոչ մի խոսքի, այս հաղորդումներին հակված եմ հավատալու։
Բացատրեմ, թե ինչու։ Իմ համոզմամբ, ցանկացած պետության մեջ, տվյալ երկրի իշխանական վերնախավն իր վարվելակերպով օրինակ է ծառայում այդ երկրի ժողովրդի համար։ Եթե երկրի իշխանությունը կոռումպացված է, ստախոս, հայհոյախոս, նյութապաշտ, վայելքների սիրահար, անհայրենիք, ապա տվյալ երկրի ժողովրդի մեծամասնության համար այդ ամենը օրինակ են ծառայում, ժամանակի ընթացքում այդ բոլորը դարձնելով «արժեքներ»։
Նույնը վերաբերում է հայրենիքի դավաճանությանը՝ քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ․․․և վերջապես՝ զինվորականներ»։


















































Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Այս նույն տրամաբանությամբ՝ 1915 թ․ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Երիտթուրքական կառավարության վրա. Իշխանյանը՝ ԱԳՆ-ին
Չեմ պատկերացնում որևէ այլ «ինքնիշխան» պետության ղեկավարություն, որը հաճույք զգա թշնամու նվաստացումներից
Պատմական հանդիպում՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում․ հայ հոգևոր առաջնորդներն ու ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը ա...
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Ծաղկունքում հարյուրավոր գլուխ ոչխարներ են անկել
Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում հաջողությամբ հանդես եկած հայ դպրոցականները ներկայա...
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները կանխել են հետագա զարգացումները
Նիագարան կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի...
Սիրո անունը Հայաստան է
Մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը․ Հայաստանն այսօր ունի 4 ներկայացուցիչ
Մեր դպրոցներում չպետք է հնչեն բաներ, որոնք հակասում են իրական Հայաստանի գաղափարախոսությանը. Փաշինյան