Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում ԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվել Պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից Միլանը հյուրընկալվել էր Ջենոային Նորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է

Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբՄելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն էԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՎենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունըԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունըԱշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվեց Հայաստանին (տեսանյութ)ՀՕՊ ստորաբաժանման վարժանքները՝ «Կարիճ» զենիթային հրթիռային համալիրի կիրառմամբ
Հայաստան

Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը

Սեպտեմբերի 21-ին Բելգիայի հեղինակավոր Cercle Royal Gaulois թագավորական ակումբի սրահներում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ հոբելյանական օրը։ Այս մասին տեղեկացնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելությանը ներկա էին Բելգիայի օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ, Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ, Եվրոպական հանձնաժողովի և Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության պաշտոնյաներ, Եվրամիության անդամ երկրների դեսպաններ ու դիվանագետներ, ՆԱՏՕ-ում հավատարմագրված մշտական ներկայացուցիչներ, մշակույթի և արվեստի գործիչներ, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Բելգիայի հայ համայնքային կառույցների ղեկավարներ։

Միջոցառման պատվավոր հյուրերն էին Բելգիայի փոխվարչապետ, աշխատանքի, տնտեսության և գյուղատնտեսության հարցերով նախարար Դավիդ Կլարինվալը և Եվրոպական հանձնաժողովի պաշտպանության և տիեզերքի հարցերով հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը, որոնք հանդես են եկել ողջույնի խոսքով։

«Բարձրաստիճան պաշտոնյաներն ընդգծել են Հայաստանի առանձնահատուկ դերը Բելգիայի, ինչպես նաև ԵՄ կառույցների հետ համագործակցության համատեքստում՝ մատնանշելով վերջին շրջանում գործընկերության և աջակցության առարկայական օրինակները։ Բելգիայի փոխվարչապետը և ԵՄ հանձնակատարը վերահաստատել են իրենց անվերապահ աջակցությունը Հայաստանին՝ հույս հայտնելով, որ հարաբերությունները կշարունակեն հետզհետե խորանալ՝ ընդգրկելով համագործակցության նոր ոլորտներ։

ՀՀ դեսպան Տիգրան Բալայանն իր ելույթում անդրադարձել է Հայաստան-Բելգիա և Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների աննախադեպ նվաճումներին, առանցքային ձեռքբերումներին և հետագա քայլերին։ Դեսպանն ընդգծել է անկախ պետականության, ինքնիշխանության, օրենքի գերակայության և տնտեսության բազմազանեցման կարևորությունը, ինչպես նաև այս արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականության դերը՝ շեշտելով առկա մարտահրավերների ու կնճռոտ հարցերի լուծման հրամայականը։

ՀՀ դեսպանի բնորոշմամբ՝ այսօր Հայաստանն իր ուրույն ու անփոխարինելի տեղն է զբաղեցնում Եվրոպական միության ռազմավարական տեսլականի հորիզոնում, իսկ Բելգիայի Թագավորության հետ հարաբերություններն ապրում են աննախադեպ վերելք՝ ընդլայնելով բազմաշերտ գործընկերությունն անվտանգային և պաշտպանական ոլորտներում։

Դեսպան Բալայանը նկատել է, որ այսօր Հայաստանն ապրում է պատմական մի շրջափուլում, որը հայ ժողովրդին հնարավորություն է ընձեռում առաջնորդող դեր ստանձնել մի շարք կարևորագույն ոլորտներում, հետևողականորեն զարգացնել սեփական կարողությունները և ապահովել երկրի կայուն ու անվտանգ ապագան։

Տոնական երեկոն ամբողջացավ հայկական հարուստ խոհանոցի հյուրասիրությամբ, ազգային երաժշտության կատարումներով, հայկական արտադրանքի և Հայաստանի տեսարժան վայրերն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող ցուցադրություններով»,- ասվում է հաղորդագրությունում։