Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետ Հայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիան Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանում Նուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ) Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններում Առաջին նոր երգ` հարսանիքից հետո Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում «Սև թիկնոցը» վերադառնում է Երևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխան Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով Սի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտ

Ամերիկյան կողմի մասնակցությամբ Զելենսկին պատրաստ է ցանկացած պահի հանդիպել Պուտինի հետՀայաստանում կբացվի «Ապացույցներից դեպի քաղաքականություն» լաբորատորիանՎթարային ջրանջատում Երևանի Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանումՆուբարաշեն վարչական շրջանի հանրային տարածքները կջրվեն ոռոգման ջրով (տեսանյութ)Ռուսաստանում արջերն սկսել են հայտնվել բնակելի շրջաններումԱռաջին նոր երգ` հարսանիքից հետոԿանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալինԱռաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում«Սև թիկնոցը» վերադառնում էԵրևանի և Սյունիքի մաքսային ու լոգիստիկ կենտրոնները կկառուցվեն միջազգային LEED չափանիշներին համապատասխանԿոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառովՍի Ծինփինին կդիմավորեն «Էնդրյուս» ռազմաբազայում՝ ինքնաթիռի մոտՓոքրիկ չինուհին ռուբիկ-կուբիկը լուծելու աշխարհի նոր ռեկորդ է սահմանելՔննարկվել են Հարավային Կովկասի երկրների էներգահամակարգերի փոխադարձ ինտեգրման և համագործակցության խորացման հնարավորություններըԽնամք իրականացնող հաստատություններում բռնության կանխարգելումը պետք է լինի առաջնահերթությունՁեր նվիրումը խաղաղությանը հսկայական հնարավորություններ կստեղծի Հայաստանի, Միացյալ Նահանգների և տարածաշրջանի համարՄԱԿ-ի հնացած կառուցվածքը չի արտացոլում աշխարհաքաղաքական իրողություններըԽաղաղությունը միայն պատերազմի բացակայությունը չէՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրերԽաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Վայոց ձորումՀայաստանի և Իտալիայի պարագայում մշակութային կամուրջներն արդեն կառուցված ենՀայաստանի կանանց հավաքականը 7-րդ տուրում կմրցի Ադրբեջանի թիմի հետ«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2026». զարգացնել որպես Հայաստանի ամենամեծ պետական կարիերայի կենտրոնՍերգեյ Մուրադյանը բաց կթողնի առաջիկա խաղերըԲյուջետային դեֆիցիտի ցուցանիշը հիասթափեցրել է Ջորջա ՄելոնիինԴեպի Եվրամիություն արտահանման կարողությունների զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը շարունակվում Են«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի գալիք ՏԻՄ ընտրություններում․ ԿԸՀԲրիտանական բիզնեսի դերը Հայաստանում ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման գործումՍուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերից մեկում հետևել է սննդի պատրաստման գործընթացինԴեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)Ֆրանսիան և Լատվիան բանակցություններ կսկսեն միջուկային զսպման նախաձեռնությանը միանալու շուրջWizz Air-ը կավելացնի Երևան-Պրահա ուղիղ չվերթների հաճախականությունը Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. ՊեսկովՀՀ ԱԺ նախագահը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբՀամբարձում Մաթևոսյանը մասնակցել է New York Climate Week 2026-ի շրջանակում բարձր մակարդակի քննարկմանըՎեց ամսով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվիՌուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում1963 թվականին կառուցված Երևանի թիվ 133 մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվում է (տեսանյութ)Մեկնարկել է «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնըՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննությանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 1-3 աստիճանով, ապա 4-6 աստիճանով կնվազիԲելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըԱրճիսի թուզը շատ համեղ է. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակելՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել (տեսանյութ)Մեկնարկում է Երգեհոնային երաժշտության IV միջազգային փառատոնըՍևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ինՀՀ-Թուրքիա երկաթուղին ամբողջությամբ կփոխի միջազգային լոգիստիկան (տեսանյութ)Ալիևը ներում է շնորհել Ֆրանսիայի քաղաքացուն
Հայաստան

Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան

Սա ոչ թե ԱԺ նախագահի, այլ վարչապետի հեղինակած նախագիծն է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով Ալեն Սիմոնյանի հեղինակած օրենքի նախագծին, որով վիրավորանքի համար նախկին 1 միլիոնի փոխարեն այժմ վիրավորանք հասցնողը կվճարի մինչև 3 միլիոն դրամ տուգանք, իսկ զրպարտության պարագայում՝ 2 միլիոնի փոխարեն, մինչև 6 միլիոն դրամ։

«Շատերը նշում են, որ սա ԱԺ նախագահի հեղինակած օրինագիծն է, սակայն ով որ գիտի իշխանականն բուրգը, պետք է հստակ իմանա, որ այստեղ բացի վարչապետից այլ անձերի վերաբերած օրինագծերը դրանք վարչապետի օրինագծերն են, ուղղակի տարբեր անուններով կարող են հանդես գալ: Այսինք ինչ, մտածում ե՞ք ԱԺ նախագահը, առանց վարչապետի հանձնարարականի այդպիսի օրինագիծ կբերե՞ր: Սա վարչապետի օրինագիծն է այլ անունով ներկայացված: Երկրորդը, ընդհանրապես, վիրավորանքի եւ զրպարտանքի դեպքում իհարկե պետք է լինեն քաղաքացիական օրենքով պետք է լինի որոշակի սահմանափակումներ, բայց առաջին հերթին ինչպես ցանկացած բնագավառում` դա կլինի կոռուպցիա, թե հայհոյանք, թե ինչ, ինչպես պատմությունն է ցույց տալիս, որ առաջին հերթին այդ վիրավորանքից ու զրպարտությունից պետք է զերծ մնան իշխանությունները` իրենց օրինակով ցույց տան բարեվարքության կանոնները:

Ամենաշատ վիրավորանքներ հակառակորդներին հասցնում են իշխանությունները այս երեք տարվա ընթացքում, իսկ ընդդիմություն եղած ժամանակ այսպիսի վիրավորանքներ ու զրպարտություններ չի արել երբեւէ որեւէ ընդդիմություն չի արել, ինչ-որ արել է այսօրվա իշխանությունը եւ վարչապետն իր օրաթերթով եւ իր հռետորաբանությամբ»,- ասաց նա:

Իշխանյանի խոսքով` անասելի չափերով մեծ գումարների մասին է խոսքը գնում, եւ այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. «Այսպիսի մեծ գումարների պարագայում փորձ է արվում մարդկանց սանձել իրենց կարծիքն ասելուց, քանի որ ցանկացած կարծիք կարող է մտնել այդ վիրավորանքի եւ զրպարտանքի տիրույթ: Սա լռեցնելու ցանկություն է, լռեցնելու փորձ:

Իրավապաշտպանի կարծիքով` ընտրողական մոտեցում է լինելու անձերի եւ վիրավորանքերի դեպքում, իրավապահ համակարգը իշխանության ցուցումով է գործելու:

«Եւ ամենակարեւորը, թե ով է որոշելու, որ այսինչ անձի կողմից գրվածը վիրավորանք է, թե զրպարտություն, որոշողն այն դատաիրավական համակարգն է, իր քննչական մարմիններով եւ այլն, որոնք որեւէ անկախություն գործադիր մարմնից չունեն եւ գործում են վարչապետի ցուցումով: Այսինքն` այստեղ իրենց համար ցանկացած անցանկալի անձի գրառում կամ խոսք կարող են վիրավորական համարել եւ քրեական գործ հարուցել, Գագիկ Ջհանգիրյանի գլխավորությամբ դատական համակարգը դրանք կվավերացնի, իսկ իրենց ցանկալի գործիչների որեւէ խոսք կամ զրպարտանք որեւէ պատժի չի արժանանա եւ դրա ամենալաավ ապացույցներից մեկն էլ այն է, որ ՍԴ-ն այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, այն ՍԴ-ն, որը կարողացան կազմաքանդել հակասահմանադրական օրենքով: Այսօր ՍԴ-ն, ինչպես եւ մյուս իրավապահ մարմինները ծառայում են այսօրվա վարչակազմին»,-ասաց նա:

Իշխանյանը հավելեց, որ ժամանակը ցույց կտա` օրենքը կգործի, թե` ոչ: