Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ համապարփակ անվտանգություն կառուցելու ճանապարհին շատ էական է, թե ինչպես ենք մենք մտածում և ընկալում հարցերը։ «Մեր անվտանգային շատ խնդիրներ, կարող է պարզվել, որ սկսվում են մեր մտքում, իրականության և միջավայրի մեր ընկալումների մեջ։ Ու այդ խնդիրն այսօր առկա է ՀՀ-ում»,- ասել է նա։
Ըստ վարչապետի՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտը տեղի ունեցավ, երբ մենք «X» պահի որոշեցինք դուրս գալ մեխանիկական փոխադարձության սկզբունքից։ Տեսանք, որ կա մի իրավիճակ, որ խաղաղության համաձայնագրի տեքստը «պինգ-պոնգով» ավելի լավը դարձնելու որևէ պոտենցիալ այլևս չկա։ Եվ մեր առաջ եկավ ընտրություն՝ շարունակել փոխադարձության այդ «պինգ-պոնգը», թե գնալ այլ տրամաբանություն կառուցելու ճանապարհով։ Մենք կայացրինք որոշում, որ համաձայնվում ենք այս տեքստին»։
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև օտարերկրյա պետություններից զենքի ձեռքբերման գործընթացին. «2022-ի օգոստոսի դրությամբ ՀՀ-ին զենք վաճառող պետությունների թիվը 0 էր։ 100 միլիոնավոր դոլարներով փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր վճարած զենքը չէին տալիս։ Երբ փորձում էինք փնտրել ուրիշ տեղ, զենքի մատակարարման շուկաները փակ էին մեզ համար»,- ասել է նա։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը