Կառավարությունը հավանություն տվեց 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին
Կառավարությունը հավանություն տվեց սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին։
«Խոսքը 1 մլրդ 110 մլն դրամով սուբվենցիոն ծրագրերը համաֆինանսավորելու վերաբերյալ նախագծին է վերաբերում։ Նախագծով առաջարկում ենք համաֆինանսավորել հանրապետության 19 համայնքների թվով 25 ծրագրեր, որոնցից 3-ը՝ Արագածոտնի, 2-ը՝ Արարատի, 9-ը՝ Արմավիրի մարզում, 2-ը՝ Գեղարքունիքի, 3-ը՝ Լոռու, 3-ը՝ Շիրակի, 3-ը՝ Տավուշի մարզում»,- նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց ծրագրերը։
«Այս ֆինանսավորումն էլ հետը 2026 թվականի պետական բյուջեից արդեն կունենանք 12 մլրդ 11 մլն դրամի համաֆինանսավորված սուբվենցիոն ծրագրեր»,- ասաց Դավիթ Խուդաթյանը։
«Սուբվենցիոն ծրագրերի ծավալներն աճում են, լավ է, որ աճում են, որովհետև դրանք տեսանելի են մեր համայնքներում, և նույնիսկ համայնքներ կան, որ առաջին հայացքից արդեն առաջին շերտի աշխատանքներն ավարտված են։ Արդեն երկրորդ, երրրորդ, չորրորդ շերտի աշխատանքներ պետք է արվեն, ինչը լավ է, բայց, իհարկե, մնացած ծավալը շատ մեծ է, և պետք է շարունակենք այդ տրամաբանությամբ, և այս ներդրումները նաև մասնավոր ներդրումներն են խթանում, մասնավորապես՝ տուրիզմի ոլորտում։
Այն գյուղերում, որտեղ տասնյակ տարիներով ճանապարհներ չեն եղել, երբ որ նույնիսկ տեղեկատվությունը գնում է այս ձևաչափով, որ Կառավարությունը նախագիծ է պատվիրել, էլ չեմ ասում՝ մրցույթ է հայտարարել, մրցույթը հաղթող ունի, արդեն իսկ այդտեղ սկսում են հյուրատների կառուցում, այլ մասնավոր նախագծերի կառուցում, և սա մի տրամաբանություն է, որ հեռակա մասնավոր-պետություն համագործակցության ձևաչափ է ձևավորում, ինչը բավականին արդյունավետ է»,- նշեց վարչապետը։


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը