Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողները Ֆիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ) Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը Մոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում Կան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնում ԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվել Պատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունից Միլանը հյուրընկալվել էր Ջենոային Նորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնության Ջրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝

Կոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեցՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշիի նավթավերամշակման գործարանինՆորվեգիայի մարզադաշտում խաղի ժամանակ փլուզվել է տրիբունայի հատվածներից մեկըԲնապահպանական խախտումների մասին քանի նյութ է հանձնվել իրավապահներինԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում (տեսանյութեր) Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց ԿոմոյինԵրևանում կունենանք լավ արդյունքներ և կուրախացնենք մեր մարզասերներինԱՄՆ դեմոկրատները մտադիր են օգտագործել իրենց լիազորությունները՝ Ուկրաինային աջակցությունն ընդլայնելուՎարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Մենք դա կանենք, և ամեն ինչ կավարտվի ՈւկրաինայովԼեհաստանի իշխանությունները դեպքը դիտարկում են որպես լուրջ սպառնալիքՎաչապետը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանnւթյան կապակցությամբՄելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն էԻրանի փոխնախագահը ժամանել է ՀայաստանՎենսի գլխավոր մարտահրավերը կլինի պահպանել Թրամփի կողմնակիցների աջակցությունըԵրևանի հյուսիսային ավտոկայանի մոտ կառուցվող վերգետնյա հետիոտնային անցումը կապահովի հետիոտների անվտանգությունըԱշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվեց Հայաստանին (տեսանյութ)
Քաղաքականություն

Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ

Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը առաջիկա ամիսներին զբաղվելու է TRIPP-ի իրագործելիության գնահատմամբ։ Նա միացել է Policy and Management Consulting Group միջազգային խորհրդատվական ընկերությանը որպես ավագ խորհրդական։

TRIPP-ի հետ կապված մեկ այլ տեղեկություն էլ կա․ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքվում ադրբեջանցի պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ամերիկյան TRIPP նախագծին առնչվող հարցեր։

Policy and Management Consulting Group-ը, որին միացել է Հայաստանի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ընկերությունների միջազգային ցանց է, որն այժմ գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։

Գրիգորյանը մասնակցում է TRIPP-ի իրագործելիության գնահատմանը։ Սեպտեմբերի 9-ին PMCG-ի պաշտոնական կայքում Արմեն Գրիգորյանին առնչվող հրապարակման մեջ հատուկ ընդգծված է նախկին բարձրաստիճան պաշտոնյայի փորձն օգտագործելու նպատակադրումը։ Առայժմ մանրամասներ չկան, թե ով է TRIPP-ի իրագործելիության գնահատման անմիջական պատվիրատուն, ինչ պայմանագրի հիման վրա է ներգրավված այս կառույցը և ինչ ծավալի աշխատանք է ստանձնել։ Հետևաբար, թերևս, դեռ վաղ է PMCG-ն դիտարկել որպես ողջ TRIPP նախագծի գլխավոր խորհրդատու։

Հնարավոր բոլոր հարցերը հավանաբար առաջիկայում կպարզվեն խորհրդարանում։ ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի տվյալներով՝ TRIPP-ի պայմանագիրը շուտով կներկայացվի ԱԺ քննարկմանը։

Այս ընթացքում նոր իրողություններ կան․ սեպտեմբերի 8-ին Բաքվում հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամադովը։ Բաքվից պաշտոնապես հաղորդվող մանրամասները շատ չեն, սակայն ընդգծվում է, որ քննարկվել են հայ-ամերիկյան TRIPP նախագծին առնչվող հարցեր։ Սարգիս Խանդանյանի համար արտառոց չէ, որ առանց Հայաստանի ներկայացուցչի է քննարկվել այդ հարցը։

«Չինաստանից մինչև Պորտուգալիա բոլորը հիմա TRIPP-ի մասին են խոսում, էլ չասեմ, որ TRIPP-ի շրջանակային համաձայնագրում, որը առաջիկա շաբաթներին կգա խորհրդարան, գրված է, որ այս ուղով Ադրբեջանի Հանրապետությունը կապվելու է Նախիջևանի  հետ, ուստի ակնհայտ է չէ՞, որ Ադրբեջանը շահագրգռված է, որ TRIPP-ը հնարավորինս արագ, արդյունավետ, որակյալ իրագործվի, որպեսզի իր կապը Նախիջևանի հետ կարճանա և ավելի արդյունավետ դառնա։ Այդ ենթակառուցվածքները, որ Հայաստանով են անցնելու, երկու կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ են կապվելու, և բնական է, որ այս հարցերը քննարկվում են։ Այս հարցերը Ադրբեջանը և Հայաստանը միմյանց հետ էլ են քննարկում երկկողմ ֆորմատում»։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հաստատել է, որ ամերիկացի գործընկերները կանոնավոր կերպով իրենց տեղեկություններ են հաղորդում հայ-ամերիկյան TRIPP նախագծի մասին։

Ադրբեջանցի դիվանագետը դա միանգամայն բնական է համարել՝ նկատելով, որ նախագիծն առանց Ադրբեջանի մասնակցության հնարավոր չէ։

Ուշագրավ է, որ Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենը Բաքու էր մեկնել Սյունիքի մի շարք համայնքների բնակիչների հետ հանդիպումից 5 օր անց։ Սյունիքում նա ասել էր․

«Սկզբից անդրադառնամ բոլորին հետաքրքրող հարցերին․ ինչո՞ւ հիմնարկեքը չի կազմակերպվում, ինչո՞ւ բուն աշխատանքները դեռ չեն սկսվել։ Սա պարզ ծրագիր չէ․ դրանում ներգրավված են երկու տարբեր կառավարություններ։ Երկու պետություններն ունեն իրավական տարբեր համակարգեր, կան նաև ինժեներական ու շինարարական հարցեր, այդ թվում՝ հստակեցնելու, թե ճանապարհը որտեղով է անցնելու։ Մեղրիում, օրինակ, հարցրին, թե երկաթգծի կառուցումն ինչպես է ազդելու տարածքում գտնվող ջրագծերի, ոռոգման համակարգերի վրա։ Մինչև շինարարությունը սկսելը մենք պիտի ունենանք այս հարցերի պատասխանները»։

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատնից հայտնել են՝ քանի որ TRIPP-ը տեսականից անցնում է իրականացման փուլ, պահանջում է տարածաշրջանային սերտ համակարգում։ Երևանում և Բաքվում ԱՄՆ դեսպանությունները համատեղ են կազմակերպել ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի այցը Բաքու՝ աջակցելու TRIPP-ի գաղափարին։ Նախագծին առնչվող մեկ այլ հարց էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն է։ Բայրամովը հերթական անգամ հայտարարել էր, որ աշխատանքները կընթանան հյուսիսից-հարավ։ Սարգիս Խանդանյանը ճշգրտում է․   

«Դա անցած տարվա  որոշում է, բայց այստեղ մի նրբություն կա․ երբ TRIPP-ը սկսի արդեն  իրագործվել, հավանականություն կա, որ մասնակի սահմանազատում  կիրականացվի այն հատվածներում, որտեղով, օրինակ, պետք է երկաթուղին անցնի կամ այն հատվածում, որտեղով պետք է նավթամուղները, գազամուղները, էլեկտրահաղորդման գծերն անցկացվեն։ Այսինքն՝ հնարավոր է՝ չասեմ շեղում, բայց տրամաբանության որոշակի փոփոխություն լինի շատ լոկալ հատվածների վերաբերյալ, բայց ընդհանուր տրամաբանությունն է, որ պետք է հյուսիս-հարավով լինի»։

Դեյվիդ Ալենի՝ Բաքու այցից հետո ադրբեջանական կողմը տարածել է, որ TRIPP-ի ֆիզիկական աշխատանքների սկիզբը տեղափոխվել է 2027 թվական։

armradio.am