Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է, պարոն Կարապետյան, ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը. Ռուբինյանը՝ Կարապետյանին
Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլևս չի լինելու քաղաքականություն, որը գործում է ինչ-որ մեկի թույլտվությամբ: Հայաստանը ունի իր շահերը, մենք ոչ մեկին ոչինչ պարտավոր չենք, բացի այն պարտավորություններից, որը մենք գրավոր կերպով ստանձնել ենք միջազգային փաստաթղթերի տեսքով, միջազգային կազմակերպությունների անդամության տեսքով: Այս մասին ԱԺ-ում ելությի ժամանակ հայտարարեց խորհրդարանի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթին՝ Ռուբինյանը ասաց. «Սամվել Կարապետյանին հարց էին տվել, որ ինչ կլինի, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից, ինքը ասել էր. «Հայաստանը կմնա անտեր»: Ձեր քաղաքական ուժի պատկերացման մեջ Հայաստանը պետք է ունենա տեր: Եթե չեմ սխալվում, դուք էլ քարոզարշավի ժամանակ ասում էիք, պետք է իմանանք՝ ով է մեր տերը: Պարոն Կարապետյան, Հայաստանի տերը Հայաստանի ժողովուրդն է: Ուրիշ երկիր չի կարող լինել Հայաստանի տերը, այդ ժամանակները վաղուց անցել են անվերադարձ»:
ԱԺ նախագահը նաև հիշեցրեց, որ անկլավների թեմայի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը որևէ քննարկում չեն ունեցել, իսկ Կառավարությունը հստակորեն բացատրել է, որ Հայաստանը անկախացել է Խորհրդային Հայաստանի սահմաններով, որը ֆիքսվել է Ալմա-Աթայի հռչակագրով:
«Ռոբերտ Քոչարյանի օրոք ինչու է ասվել 29.743, որովհետև եթե իրենք ասեին 29.746՝ կստացվեր, որ իրենք նախկին ՀԽՍՀ սահմաններից դուրս են գալիս: Արդյոք սա կանխորոշում է, որ ներառում է անկլավների հարցի լուծումը, ո՛չ, չի նշանակում, որովհետև սահմանազատման կանոնակարգը ասում է, որ Ա՝ Հիմք է լինելու Ալմա-Աթայի հռչակագիրը, այսինքն՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները, այսինքն՝ այն սահմանները, որով անկախացել են Ադրբեջանն ու Հայաստանը, այսինքն՝ Խորհրդային Ադրբեջանի ու Հայաստանի սահմանները, բայց ասում է, որ նաև Բ՝ սահմանազատման գործընթացը թույլ է տալիս իրականացնել օպտիմալացում, այսինքն՝ հնարավորություն է տալիս այնպես վարվել, որ սահմանային բնակավայրերի կյանքը չտուժի»,-ասաց Ռուբինյանը:


















































Տրոեկուրովսկի գերեզմանատանը բացվել է Ֆիլիպ Կիրկորովի ծնողների հուշարձանը (տեսանյութ)
Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը
Հութիները գրավել են Մոխա քաղաքը. Al Jazeera
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին
Հորմուզի նեղուցով օրական անցնում է մոտ 11 մլն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարարություն
Կա՛մ մեծ տերություն, կա՛մ ոչինչ. Մեդվեդև
Porsche-ն ավարտել է Bugatti-ի և Rimac-ի իր բաժնեմասերի վաճառքի գործարքը
Մեկնարկը՝ 2027-ին, սահմանազատումը՝ հնարավոր նոր տրամաբանությամբ․ TRIPP-ի շուրջ նոր իրողություններ
Անդրադարձ է եղել պետական աջակցությամբ դպրոցներում համալրվող լաբորատորիաների գործարկմանը