Պուտինը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպման. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նոր հանդիպման, սակայն դրա վերաբերյալ այս պահին հստակ պայմանավորվածություններ չկան։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հնարավոր հանդիպման վերաբերյալ հայտնի է։ Նրա խոսքով՝ Զելենսկին ցանկության դեպքում կարող է այցելել Մոսկվա։ «Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման պայմանները հայտնի են՝ բանակցություններ Մոսկվայում՝ անվտանգության լիարժեք երաշխիքներով»,- ասել է նա։
Միաժամանակ Կրեմլի ներկայացուցիչը նման հանդիպումը ներկայում նպատակահարմար չի համարել՝ նշելով, որ նախ անհրաժեշտ է փորձագիտական մակարդակով համապատասխան աշխատանք իրականացնել։ Նրա խոսքով՝ առանց այդ նախապատրաստական աշխատանքի Պուտինի և Զելենսկիի հանդիպումը կարող է պարզապես ժամանակի կորուստ լինել։
Պեսկովը հայտարարել է նաև, որ Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցությունների անցնելու համար այս պահին անհրաժեշտ նախադրյալներ չկան, թեև Ռուսաստանը շարունակում է բաց լինել բանակցությունների համար։ Նրա պնդմամբ՝ շարունակվում է նաև Ուկրաինայի «ռազմականացումը», իսկ եվրոպական երկրները փորձում են նոր ֆինանսական միջոցներ գտնել սպառազինությունների ձեռքբերման համար։ Պեսկովը մի շարք եվրոպական երկրների, այդ թվում՝ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է հակառուսական տրամադրություններ սրելու մեջ։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով