Առաջին հանդիպում` վերջին 10 տարվա ընթացքում
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտնել է, որ բանակցություններ է վարել Բելառուսի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովի հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։
«Դա առաջին հանդիպումն էր, բայց տեղի են ունենում նաև այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպումներ այլ մակարդակներով։ Շուտով մենք Մինսկում կբացենք դեսպանատան նոր շենքը։ Եվ երբ հարևանը ցանկանա ապասառեցնել և բարելավել հարաբերությունները, Լեհաստանը միշտ պատրաստ է աջակցել դրան»,- ասել է Սիկորսկին TVP Info հեռուստաալիքի եթերում։
Լեհ դիվանագետը հանդիպումը բնութագրել է որպես «ձնծաղիկ, որը կարող է ծաղկել, եթե եղանակը բարենպաստ լինի»։ Սիկորսկու խոսքով՝ նախարարները քննարկել են իրադրությունը բելառուսալեհական սահմանին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Ըստ ԲելՏԱ գործակալության՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայությունն իր հերթին տեղեկացրել է, որ հանդիպումը «նվիրված է եղել բելառուսալեհական հարաբերությունների վիճակին և դրանց հետագա զարգացման ուղիներին՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»։ Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը։


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը
ԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գազի մատակարարումները Ռուսաստանից Հայաստան շարունակվում են բնականոն հունով