Ոնց որ ջունգլիներում լինենք, մարդու հետ վերաբերմունք չկա. ավտոներկրողը՝ Գյումրիի մաքսատան մասին
Մոտ 28 ժամ հերթ եմ կանգնել, մաքսազերծման ժամանակը լրացավ դեկտեմբերի 28–ին, ինչից հետո նոր մեր հերթը հասավ ու հիմա մեզ տուգանում են, ամեն մեքենայի համար 100 հազար դրամ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 30–ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրիի մաքսատուն եկած ավտոներկրողներից մեկը։
Նրա խոսքով՝ մաքսատան մեղքով ստեղծված խնդրի պատճառով տուժել են ավտոներկրողները. «2 մեքենայի դեպքում տուգանվում եմ 200 հազար դրամ, ոչ մի մարդկային մոտեցում չեն ցուցաբերում։ Օրուկես հերթ եմ կանգնել, գիշերով մնացել, ու ապարդյուն։ Դիմում եմ ներկայացրել մաքսատան վարչության պետին, սակայն ոչ մի դրական պատասխան չեմ ստացել, ասում է հիմա այդպես է, ոչ մի համոզիչ պատասխան չեն տալիս։ Հիմա ստիպված պետք է գնամ վճարեմ, թե չէ իրենց անձնակազմի ասելով, եթե չվճարեմ, մնալու է 2020 թվականին եւ տասնապատիկ ավելի մաքսազերծման գումար վճարեմ»։
Ավելի ուշ ավտոներկրողն ասաց, որ 200 հազար դրամը վճարել է, ավելին՝ 1 օր մեքենան մաքսատան տարածքում գտնվելու համար նաեւ 1300 դրամ են գանձել իրենից։
«Մարդուն փակուղու մեջ են գցել, ստիպված վճարել եմ, որ հունվարի 1–ից հետո վերահաշվարկ չանեն 10 անգամ ավելի վճարեմ։ Յուրաքանչյուր օրը մեքենաների համար կայանման գումար ենք վճարում, ինչի մասին նախապես չեն զգուշացրել»,– ասաց ավտոներկրողը։
Նրա խոսքով՝ պատճառաբանել են, որ ում ավտոմեքենայի մաքսազերծման ժամկետը մոտեցել է ավարտին, արտահերթ են սպասարկել, բայց դրա մասին եւս նոր է տեղեկանում. «Մոտեցել ենք, տեղեկացնում են, որ կարող էինք գալ եւ արտահերթ սպասարկվել։ Ես 5 կիլոմետր այն կողմ հերթ եմ կանգնել, ինչ իմանայի, ասում են բղավելով կանչել ենք։ 5 կիլոմետր այն կողմ՝ հերթի մեջ կանգնած, ես ո՞նց լսեի, որ գիշերվա ժամը 4–ի բղավոցը»։
Նրա խոսքով՝ մաքսատանը չկա պատշաճ սպասարկում. «Բացառությամբ 2 տոկոսի, անձնակազմի սպասարկման մակարդակը 0–ի է հասնում։ Ոնց որ ջունգլիներում լինենք, մարդու հետ վերաբերմունք չկա, գեղջկական մակարդակով են առաջնորդվում։ Բանկերն էլ իրենց հերթին են խցանումներ առաջացնում, երկուսուկես ժամ սպասել եմ, որ իմ հերթը գա, վճարեմ։ Անգամ նստելու հարմարություն չկա, մի 6 աթոռ են դրել, մարդիկ ոտքի վրա մնալ չեն կարողանում. շատ անհարմար վիճակի մեջ են քցում ժողովրդին, որ մարդ իրեն անարգված է զգում այստեղ»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ