Հայաստանի ավտոճանապարհները ռազմի դաշտ են հիշեցնում
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 148 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության՝ 14, ծեծի՝ 9, սպանության սպառնալիքի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խուլիգանության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման՝ 3, գույքի դիտավորությամբ ոչնչացման ու հարկերից խուսափելու՝ 2-ական, անձի առեւանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնավնասման, ինքնիրավչության, թմրանյութի իրացման, առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, առեւտրային կաշառքի, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու եւ ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 9-ը:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման եւ ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ