Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերը PURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕ ԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդին Պոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներ ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը Մեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրել Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է Վինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբը Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին» Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերում

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու հերթական դեպքերըPURL ծրագրի շրջանակում զենքերը մատակարարվում են Ուկրաինա. ՆԱՏՕԱՄՆ ներգաղթային վիզայի դիմողների համար բուժզննումը պարտադիր է Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են Էջմիածնում դրիֆթ արած վարորդինՊոլիտեխնիկում ընթանում են վերակառուցման և արդիականացման աշխատանքներՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակըՄեծ Բրիտանիան երրորդ երկրներում արտադրված նավթամթերքի ներմուծման լիցենզիա է տրամադրելԻնձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն էՎինիսիուս Ժունիորը հնարավոր է լքի արքայական ակումբըՊեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»Դրսում պատահաբար հարստանում են միայն ֆիլմերումՓեզեշքիանն առաջարկել է կիրառել երկրի կառավարման նոր մեթոդներ«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ․ ԴատախազությունՍուրբ Ներսես Շնորհալին` քրիստոնեական միասնության հետեւողական ջատագովԵՄ-ն համաձայնել է վերացնել ամերիկյան ապրանքների համար մաքսատուրքերըԼիտվայում օդային հարձակման տագնապ է հայտարարվել ԱԹՍ-ի պատճառովԺոզե Մոուրինյուն վերադառնում է Մադրիդ. Sky Sport ԵՄ-ն Մոսկվայի հետ բանակցողի հարցում կողմնորոշվել է. FTԼիտվայի ԱԳ նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻսրայելական ավիահարվածներից Լիբանանում ևս 19 մարդ է զոհվելԽաչատուր Ավետիսյանի 100-ամյակը նշվել է մեծ հոբելյանական համերգով Հայաստանի հանձնառությունը՝ շարունակաբար զարգացնել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային համակարգըԱնդրադարձ է եղել թվային կրթության ոլորտում փորձի փոխանակման հնարավորություններինԲրազիլում մեկնարկել է բակալավրիատի ուսանողների փոխանակման գործընթացըՈւսանողների տարեվերջյան աշխատանքների նորաձևության ցուցադրություն՝ գոթիկայի թեմատիկայովԱգարակավան բնակավայրում ավտոմեքենա է այրվելՄեկնարկում է Մ-15 տարեկանների Եվրոպայի առաջնությունըԱռաջարկվում է ընդլայնել էլեկտրոնային ՀԴՄ-ի կիրառության ոլորտներըՓաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու էԱռաջիկա օրերին փոփոխական եղանակը հանրապետությունում կպահպանվիԱռաջարկվում է արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները Պետք է՞ շանս տալ վարորդական իրավունքից զրկվածներինԹրամփը և Պուտինը կարող են հանդիպել ՉինաստանումԹուրքիայում տեղի է ունեցել 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժԱՄՆ Սենատը կրկին առաջ է քաշել Իրանի դեմ պատերազմը դադարեցնելու բանաձևըՄեկնարկել է «Մենակատարների շքերթ» մրցույթ-փառատոնի երկրորդ փուլըՄՔԾ-ի կողմից ըստ գտնվելու վայրի դիմումները ընդունվում են մինչև ժամը 19։00-նԹուրքիան կարևոր գործընկեր է անկայուն տարածաշրջանում. Ֆոն դեր Լայեն Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 42 հողամասերում ապամոնտաժվել է 119 շենք- շինություն Մանիլայում կայացած ֆորումում ներկայացվել են Հայաստանի տրանսպորտային ոլորտի զարգացման ծրագրերը2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգՍևանում երիտասարդին դանակահարած անձը հայտնաբերվել է․ նա ձերբակալվել էՉինաստանը հայտարարել է ԱՄՆ-ից 200 Boeing ինքնաթիռ գնելու մասինԿենսաթոշակի և նպաստի 20% հետվճարի ծրագրից օգտվել է շուրջ 531038 կենսաթոշակառու և նպաստառու․ ԱՍՀՆRegeneron ISEF 2026․ հայ դպրոցականը՝ 3-րդ կարգի մրցանակի է արժանացելԸնտրակաշառք տալու, ստանալու, բարեգործության արգելքը խախտելու գործով ձերբակալված 4 անձանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքըԳյումրի քաղաքի որոշ հասցեներում մայիսի 21-ին գազամատակարարումը կդադարեցվիԻրանի հետ բանակցությունները լավ փուլում են․ ՎենսՄիլիարդատերերը փորձում են թմրեցնել մեր զգոնությունը ԱԲ-ի հարցում. Մի՛ թողեք նրանց դա անել
Հայաստան

«Իրեն հարգող ոչ մի ներդրող չի մտնի մի պետություն, որտեղ շատ է արծարծվում «հեղափոխություն» տերմինը». Հարություն Մեսրոբյան

168.am-ը զրուցել է Հանրային խորհրդի անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ

– Կառավարման ի՞նչ կոպտագույն սխալներ է թույլ տալիս գործող իշխանությունը:

– Այսօրվա սխալների մի զգալի մասը նախորդ կառավարությունների սխալների կրկնությունն է, և որակական իմաստով՝ գրեթե նոր սխալներ չեմ տեսնում: Առաջին սխալը, որը հիմա արվում է, և որն արվել է 1991-ին, դա կադրերի ջարդն է: 1991-ին կադրերի ջարդ եղավ. եթե կոմունիստ էր՝ հանում էին գործից, եթե, այսպես կոչված, մերոնքական՝ ընդունում էին: Նման մի բան ես տեսնում եմ նաև հիմա: Հիմա դա նո՞ր սխալ է, իհարկե՝ ոչ: Սա, փաստորեն, ավանդույթ դարձած սխալ է: Երկրորդ՝ և՛ 1991-ից սկսած բոլոր կառավարիչների ժամանակ, և՛ հիմա չեն տալիս մի պարզ հարցի պատասխան՝ ի՞նչ պետություն ենք ուզում կառուցել: 1991 թվականից ես դա հնչեցնում եմ՝ թե՛ մասնավոր խոսակցություններում, թե՛ հրապարակային, թե՛ հոդվածների միջոցով, արդյունքը քար լռություն է: Ամեն ինչից խոսում են, բացի նրանից, թե ինչ պետություն ենք ուզում կառուցել: Սա հիմնարար հարց է: Քանի դեռ մենք այս հարցի պատասխանը չունենք, մենք չենք կարող գնահատել՝ լա՞վ ենք կառավարում, թե՞ վատ: Կամ՝ ընդհանրապես կառավարո՞ւմ ենք, թե՞ ոչ: Եվ դա մեր աքիլեսյան գարշապարն է:

 – Շատերն ասում են, որ պարզ չէ նաև, թե պետությունը տնտեսական ի՞նչ մոդել է որդեգրել:

– Դա հետևանքն է: Մինչև մենք չպատասխանենք, թե ինչ երկիր ենք կառուցում (իսկ 1991-ից մինչ այսօր չենք պատասխանում), ինչ տնտեսական, քաղաքական, դատական մոդել է, ոչ մի հարցին պատասխան չի լինելու, մինչև չտանք այս հիմնարար հարցի պատասխանը: Դա նույն բանն է, որ դուք ձեր անձնական ապագան չեք նշմարում, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք իմանալու՝ ճի՞շտ ուղղությամբ եք գնում, թե՞ ոչ: Ես վարդեն նշեցի, որ այդ երկու հիմնարար խնդիրներն եմ տեսնում: Իհարկե, էլի կան խնդիրներ:

– Ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը մերժելի համարեց ամեն տեսակ իզմերը, թե որքանով է դա հնարավոր կամ ճիշտ, այլ հարց է: Իսկ աշխարհին այսօր ի՞նչ տեսակի պետությունն է ընկալելի, եթե կարելի է այդպես ասել:

– Ընկալելի է այն պետության տեսակը, որը կբերի Հայաստանի հզորացմանը և զարգացմանը: Մյուս կողմից՝ ամբողջ աշխարհի կարծիքը երկրորդական է, առաջնայինը մեզ համար նպաստավոր պետության մոդելն է: Իսկ ինչ վերաբերում է իզմերին, ասեմ՝ ցանկացած լուրջ պետություն պետք է հիմքում ունենա գաղափարախոսություն՝ ազգային, պետական: Հիմա դա իզմ է, իզմ չէ, ես չգիտեմ:

– Պետության տեսակի Ձեր սեփական մոդելը ո՞րն է՝ ժողովրդավարակա՞ն, պահպանողակա՞ն, թե՞ այդ երկուսը միասին, որը նաև ՀՀ-ին ձեռնտու կլինի:

– Ես հինգ տարի առաջ մշակել եմ ՀՀ-ի պետական կառավարման մոդելը և ինչ տեսակի պետություն պետք է լինի Հայաստանը՝ հիմնավորումներով, հաշվարկներով, բայց չեմ հրապարակում իմ մշակումները, որովհետև և՛, այսպես կոչված, էլիտան, և՛ մեր ժողովուրդը պատրաստ չէ լուրջ քննարկումների:

– Իսկ եթե մեկ նախադասությամբ բնութագրեք…

– Ինչ պետություն ուզում եք՝ կառուցեք, ինքը պետք է լինի մրցունակ տարածաշրջանում, ինչո՞ւ չէ՝ աշխարհում: Միայն մրցունակ պետությունը կարող է դիմակայել 21-րդ դարի մարտահրավերներին:

– Այսօր ինչո՞վ կարող ենք մրցունակ լինել՝ գիտությա՞մբ, տեղեկատվական տեխնոլոգիաներո՞վ, ինչո՞վ: Ժամանակին միայն հանքային ջրով էինք, չէ՞, փորձում մրցունակ լինել:

– Ամենամրցունակ պետությունը նա է, որն ունի ամենամրցունակ պետական գաղափարախոսությունը և պետական կառավարման մոդել: Դա է ամենամրցունակ պետությունը, որովհետև սրանից է բխում և՛ պետության կառավարման հաջողությունը, և՛ գրագետ կադրային քաղաքականությունը, և՛ տնտեսության մեջ հաջողությունները: Մենք պետք է միշտ հասկանանք, որ լուրջ խնդրի լուծման համար անհրաժեշտ է լուրջ հիմք ստեղծել, այն է՝ պետական գաղափարախոսություն և մրցունակ պետական կառավարման համակարգ: Թե դա ի՞նչ հատկանիշներ կունենա՝ կախված է մշակման որակից:

– Այսօր մենք դատական համակարգում ճգնաժամ ունենք՝ հաշվի առնելով ՍԴ-ի և դրա նախագահի շուրջ զարգացումները: Սա ի՞նչ վտանգներ և ռիսկեր է իր մեջ պարունակում:

– Երբ պետական կառավարման համակարգում կարևորվում է անձը, սա ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Բացասականն այն է, որ, երբ դու կարևորում ես անձը, հետո սկսում ես անձնավորված գնահատականներ տալ, ինչո՞ւ չէ՝ հետապնդումներ իրականացնել:

Այսինքն՝ հիմա պետք է հասկանանք՝ ոչ թե հին և նոր, սև ու սպիտակ, այլ բոլորս մի հարցի պատասխան պիտի տանք, թե ինչ պետություն ենք ուզում, բայց ազնիվ, և ոչ թե՝ կեղծավոր: Մենք շատ կեղծավոր հասարակարգ ենք՝ սարսափելի կեղծավոր և բարոյական ու մտավոր լուրջ խնդիրներ ունեցող էլիտայով: Եթե այդ կեղծավորությունը փորձենք հանել և հասկանանք, թե ինչ պետություն ենք ուզում, այդ ժամանակ և՛ կառավարման համակարգի համարժեք իմաստավորումն ենք ունենալու, և՛ պետական կառավարման համակարգում արժանի անձեր:

Մինչև հիմա ես չեմ տեսնում, մինչ այս էլ չեմ տեսել, որ մենք լուրջ մտադրված ենք մրցունակ պետություն կառուցել: 1991-ին բոլոր գործողությունները ոնց որ հատուկ ուղղված էին նրան, որ մենք հզոր պետություն չկառուցենք: Ցավոք, մենք այսօր չունենք էլիտա՝ և՛ պետական ասպարեզում, և՛ տնտեսական, և՛ մշակութային հարցերում: Մեր, այսպես կոչված, էլիտայի ճնշող մեծամասնությունը կեղծավոր է և անունակ, մենք չունենք նաև 21-րդ դարում պահանջվող էլիտայի հատկանիշները: Սա է նաև պատճառը, որ չենք կարող մրցունակ պետություն կառուցել, որովհետև մրցունակ պետություն կարող է կառուցել միայն մրցունակ էլիտան:

– Սա՞ է պատճառը, որ կրճատվում են ներդրումները կամ չեն կատարվում, այսինքն՝ դրսի ներդրողի համա՞ր էլ անհասկանալի է, թե ինչ պետություն են ուզում ունենալ ՀՀ-ում:

– Այո, անպայման: Այդ փաստարկը ճիշտ է: Եթե մենք չենք ասում, թե ինչ պետություն ենք կառուցում, դա ուղղակի խփում է ներդրումներին: Բայց կան նաև երևան եկած այլ հանգամանքներ, որոնք խոչընդոտում են ներդրումներին: Դա այն է, որ մենք անընդհատ մեջբերում ենք «հեղափոխություն» բառը: Հեղափոխության մասին անընդհատ խոսելն ու կրկնելը հականերդրումային քայլ է, որովհետև իրեն հարգող ոչ մի ներդրող չի մտնի մի պետություն, որտեղ շատ է արծարծվում «հեղափոխություն» տերմինը: Մյուսը՝ սև-սպիտակ բաժանումն է. ո՞վ էր այդ «խելոքը», որ այս եզրույթը մտցրեց շրջանառության մեջ:

Պատկերացրեք՝ լուրջ ներդրողը կմտնի՞ մի տեղ, որտեղ մարդն այսօր կարող է լինել «սպիտակ», վաղը՝ «սև»: Ինքը խելքը հացի հե՞տ է կերել, որ իր լուրջ ներդրումներն ուղղակի վտանգի: Կրկնում եմ՝ 1991-ից այդ անլրջությունը մեզ մոտ տարբեր ասպարեզներում կա: 1991-ի օրինակով կադրային ջարդը նույնպես խփում է ներդրումներին, որովհետև ներդրողը տեսնում է, որ պետական կադրերի պահով անկայուն վիճակ է: Ներդրումները սիրում են կայունություն, տեսլական, եթե դա չկա, ի՞նչ ներդրումների մասին է խոսքը:

– Վարչապետ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մասին էլ է շատ խոսել, Դուք որպես մասնագետ՝ դա տեսնո՞ւմ եք:

– Ես չգիտեմ՝ ինչ է նշանակում՝ տնտեսական հեղափոխություն, այդ բառը պետք է մոռանալ: Ուրիշ բան, որ ասենք՝ ուզում ենք թռիչքային զարգացում: Հիմա Սինգապուրը կամ Չինաստանը, որ թռիչքային զարգանում են, ասում են, թե իրենց մոտ տնտեսական հեղափոխությո՞ւն է: Նրանք տևական ժամանակ սրընթաց զարգանում են, բայց «տնտեսական հեղափոխություն» բառակապակցությունը չեն օգտագործում: Պատճառն այն է, որ «հեղափոխություն» նշանակում է՝ նախորդ համակարգի ջարդում, նորի ստեղծում: Երբ այդ բառը կա, ո՞վ է ներդրում անելու: