Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է Լոնդոնի «Արսենալին»՝ ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։
Լոնդոնյան ակումբի համար երկար սպասված հաղթանակն ապահովվեց մայիսի 19-ին՝ երեքշաբթի, «Բորնմուտի» հետ «քաղաքայինների» գրանցած ոչ-ոքի (1-1) արդյունքից հետո։ Սա լոնդոնյան ակումբի առաջին չեմպիոնությունն է վերջին 22 տարվա ընթացքում։
«Մանչեսթեր Սիթիի» անունից ցանկանում եմ շնորհավորել «Արսենալին», Միկել Արտետային, ակումբի ամբողջ անձնակազմին, ֆուտբոլիստներին և երկրպագուներին Պրեմիեր Լիգայում հաղթելու կապակցությամբ։ Նրանք դրան արժանի էին»», - Sky Sports-ին տված հետխաղյա հարցազրույցում նշել է Գվարդիոլան:
Առաջնության վերջին տուրից առաջ «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիին» գերազանցում է 4 միավորով։


















































ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ