Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանն առաջիկայում պետականացվելու է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Արարատի ցեմենտի գործարանը, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանին, առաջիկայում լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Լոռու մարզի Շնող բնակավայրում ունեցած ելույթում։
«ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է Հայաստանի Հանրապետությանը։ Որովհետև Գուլոյան-Ծառուկյան (խմբ. նկատի ունի Գագիկ Ծառուկյանի փեսա Կարապետ Գուլոյանին, որը նախկինում զբաղեցրել է Կոտայքի մարզպետի պաշտոնը) մախինացիան բացահայտվել է, և Հայաստանի Հանրապետության կառավարությունն արդեն գրություն է ստացել դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման։ Եվ առաջիկայում, շատ արագ, ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտի գործարանում ենք նշանակելու կառավարիչ։ Եվ ես Արարատի ցեմենտի գործարանի բոլոր աշխատողներին շնորհավորում եմ ազատագրման առիթով։ Նրանք այս պահից Ծառուկյանի, Գուլոյանի որևէ հրահանգ կատարելու կարիք չունեն, որովհետև նրանց գործատուն այլևս Հայաստանի Հանրապետությունն է։ Արարատի ցեմենտը շատ շուտով դե յուրե վերադարձվելու է հայ ժողովրդին»,- ասել է Փաշինյանը։


















































ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...