Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Eurosatory 2026»-ի բացման արարողությանը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Եվրոպայի խմբի հանդիպումը Հայաստանում Երևանում կգործի 5-շաբաթյա ճամբար Ընթանում են Տ-9-31 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները Հայաստան–Sotheby’s համագործակցության հեռանկարներ Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկան Եվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանին. Մարթա Կոս Ծաղկաձորի ճոպանուղուն հարակից շուրջ 225 հա տարածքը կվերադարձվի պետությանը. հայցը բավարարվել է

Մեծ Բրիտանիան երեխաների և դեռահասների համար «թվային պարետային ժամ» կսահմանիՎենսը՝ նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին. Մենք Ուշայի հետ դա կքննարկենք միջանկյալ ընտրություններից հետոԿիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներԿապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է «Eurosatory 2026»-ի բացման արարողությանըՀուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Եվրոպայի խմբի հանդիպումը ՀայաստանումԵրևանում կգործի 5-շաբաթյա ճամբարԸնթանում են Տ-9-31 ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներըՀայաստան–Sotheby’s համագործակցության հեռանկարներՀայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատունՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունըԱրդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջկանԵվրամիությունը պատրաստ է շարունակել ֆինանսական աջակցությունը Հայաստանին. Մարթա ԿոսԾաղկաձորի ճոպանուղուն հարակից շուրջ 225 հա տարածքը կվերադարձվի պետությանը. հայցը բավարարվել էԱրգիշտիխինիլի հնավայրում հայտնաբերվել է Հայաստանում աճյունասափորային ամենամեծ դամբարանադաշտերից մեկըԻտալիայում մեկնարկում է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունըԱ․ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլի մարզային համերգներըՀայտնի են Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մրցանակակիրներըՄենք պարտավոր չենք հետևել համաձայնագրին. Բեն Գվիր«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՆորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն չորս տարվա ազատազրկման են դատապարտել՝ բռնաբարությունների համարԻտալիայում պաշտոնաթող գեներալը, որին անվանել են «ժամանակակից Հուլիոս Կեսար», հիմնադրել է ծայրահեղ աջ կուսակցությունՀորմուզի նեղուցի բացումը կապացուցի ԱՄՆ-ի և Իրանի միջև կնքված գործարքի կենսունակությունը․ WSJՄենք տեսնում ենք ՌԴ-ի կողմից աճող ճնշումը և պետք է աջակցենք Հայաստանին. ԿալասՍուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանըՄիրզոյանն ու Կոսը քննարկել են Հայաստան-ԵՄ տնտեսական համագործակցությունը խթանելու մեխանիզմներըՍաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերըՀաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցերԴատական համակարգն առաջիկայում կհամալրվի նոր դատավորներովՆիկոլ Փաշինյանի վերընտրություն․ ովքե՞ր շնորհավորեցին, և ովքե՞ր դեռ չեն արձագանքել Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցինԼիբանանի նախագահը հուսով է, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնականապես կավարտի Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև պատերազմըԱզատազրկված անձանց թիվը Հայաստանում այսօր գերազանցում է 3000-ը. ԳալյանՄարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի ՀայաստանԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքովԱՄՆ-ն պատասխանատու է Իրանի հետ ապագա համաձայնագրի իրականացման համար․ ԱրաղչիՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է աշխատանքը բոյկոտելու մասինԵվրոպական հանձնաժողովը հույս ունի հուլիսին սկսել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններըՍրբուհի Գալյանը ներկայացրել է արդարադատության ոլորտի առաջիկա 7 տարիների նոր ռազմավարությունըՄարտի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5 տրլն 311 մլրդ դրամ․ ՀՀ ֆինանսների նախարարՍևանում սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱԺ օրակարգ կբերվի բնակավայրերի մուտքերի մոտ ՀՀ դրոշի պարտադիր տեղադրման մասին օրենսդրական նախաձեռնությունԸնտրակաշառք տալու համար պատիժը կսահմանվի մինչև 10 տարվա ազատազրկումՌուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերըԻսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանըՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել Շիրակի մարզի ճանապարհաշինական ծրագրերինԿոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ըԻրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններինTRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ ԱլիևԲրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Բիզնես

2026 թվականի հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։

1. Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

2. Համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

3. Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏ-ը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

  • կանխիկ դրամի,
  • նավթի,
  • էլեկտրաէներգիայի,
  • ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։

4. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝

  1. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։
  2. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ, քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։
  3. Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին)։
  4. Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։

5. Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

Առաքման ժամանակացույցի վերանայում. հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների (գնորդների) հետ:

Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

QR կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։

Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։