Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ) Ֆերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմին Երևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ Մանուկյանին Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է Փուրմոհամմադիին Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ Դեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևը Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա Իրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո Թուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհեր Նիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ Թաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարար Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերում

ՆԳ նախարարը, նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել Ոստիկանության զորքերի զոհված ծառայողների հիշատակին (տեսանյութ)Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման համար 2027-ի բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամՖերմին Լոպեսը հաղթանակ պարգևելով իր թիմինԵրևանում վերջին տարիներին 45 մանկապարտեզ ենք սարքել. Տիգրան Ավինյանը՝ ՄանուկյանինՀայաստան–Իրան առևտրաշրջանառությունը վերջին տարիներին աճել է․ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՓուրմոհամմադիինԻրանն Ադրբեջանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ երկրի 14 քաղաքացիների «պերսոնա նոն գրատա» հայտարարելու պատճառովՕդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակԴեմոկրատները կքննարկեն Փիթ Հեգսեթի իմփիչմենթի մասին բանաձևըՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի ԹուրքիաԻրանը վերականգնել է իր նավթային ենթակառուցվածքների 80%-ը ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետոԹուրքիայի Իզմիր քաղաքում պայթյուն է տեղի ունեցել մետալուրգիական գործարանում. Կան զոհերՌԴ-ում Ադրբեջանից ներկրված նռան խմբաքանակում կարանտինային վնասատու է հայտնաբերվելՆիդեռլանդներում ցույցի մասնակիցները պահանջում են պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմԹաղման նպաստների կարգը չի փոխվի. նախարարԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում Արցախից տեղահանվածների աջակցության ծրագրերումԿրակովի կրակոցների հեղինակը մահացել է հիվանդանոցումTRIPP-ի հետ կապված՝ բյուջետավորված գումար չունենքԿոռուպցիոն ռիսկերը կրում են իշխանական լծակներ ունեցողներըՖիորենտինա-Յուվենտուս հանդիպումն անցավ անզիջում պայքարում Շիրակի քրեական ոստիկանները թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալել են 29-ամյա գյումրեցու (տեսանյութ)Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՄոլդովան հայտարարել է ռուսական գազ գնելուց ամբողջությամբ հրաժարվելու մասինԹուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների մենամարտը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի (տեսանյութ)Երթևեկության կազմակերպման փոփոխություն Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկումԿան ազատությունից զրկված անձինք, ում հետ կապված ազատազրկման գործընթացը հարցեր է առաջացնումԱԺ ծեծկռտուքի գործով քրեական վարույթ է հարուցվելՊատճառները տարբեր են՝ սկսած ոչ կանոնադրային հարաբերությունների տրամաբանությունիցՄիլանը հյուրընկալվել էր ՋենոայինՆորվեգիայի վարչապետն այդպես էլ չի համոզվել, որ Կրեմլը պատրաստ է խաղաղության համաձայնությանՋրվեժի աղբավայրում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են կոպիտ խախտումներ՝ Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում էԱյսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց է գնումԹրամփը հերքել է Մարկո Ռուբիոյին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից հեռացնելու մասին լուրերըՀայտարարություն Նրանք նախկինում երեք անգամ կեղծել են հանրաքվեներըԵրբ հարևան երկրների միջև առկա են առևտարյին կապեր, նրանք ավելի քիչ են հակված պատերազմելուՄԻՊ աշխատակազմի բյուջեն կավելանա 3 մլն 818 հազար դրամովԱյս տարի հենց նա էր բոլորից շատ արժանի Ոսկե գնդակինՎարչապետի ելույթը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը (տեսանյութ)Հնարավոր որակազրկում՝ 12 խաղով Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ բանակցություններում ուկրաինական պատվիրակության կազմըNvidia-ի ղեկավարը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ընկերությունը քննում է նրա կապերը Չինաստանի հետՍպիտակ տանը Իրանի շուրջ բանակցություններ տեղի կունենանՇարունակվում են զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ միջոցառումներըՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համարԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամՁերբակալված անձը հաշվառված է հոգեբուժական հաստատությունումՊարեկային ծառայությունը հորդորում է վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովԵգիպտոսում գնացքը դուրս է եկել ռելսերից. կան տուժածներԱմերիկան ​​պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Աշխարհ

Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա

Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում` Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ հայտարարությամբ նա պատասխանել է «Ռադիոլուր»–ի հարցին՝ ինչպե՛ս է գնահատում Ռուսաստանի նախագահ Պուտինի հորդորը Երևանին՝ շուտափույթ կողմնորոշվելու։ Միրզոյանը նաև պարզաբանել է, որ շարունակվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը և, երբ պահը գա, որոշում կընդունվի։

Տրամադրված ենք առողջ միջավայրում փոխշահավետորեն զարգացնելու հարաբերությունները բոլոր գործընկերների հետ և չենք պատրաստվում  որևէ ապահարզանի՝ սա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի արձագանքն է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Հայաստանում մայիսի սկզբին տեղի ունեցած ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովից հետո Ռուսաստանից թե՛ փորձագիտական և թե՛ ամենաբարձր մակարդակով կողմնորոշվելու հորդորներ ուղղվեցին Հայաստանին։ Մասնավորապես՝ Ռուսաստանի նախագահը Երևանին հորդորել էր շուտ կողմնորոշվել, թե ո՛ր ուղղությամբ է ընթանում Հայաստանը՝ դեպի ԵՄ, թե ԵԱՏՄ։ Պուտինը ասել էր նաև, որ դրանից հետո Մոսկվան համապատասխան եզրակացություններ կանի, ու եթե կարիք լինի, կգնան «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։

ՌԴ նախագահն անգամ հուշել էր Երևանին․ կարելի է կողմնորոշվել հանրաքվեի միջոցով։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան․

«Գաղտնիք չէ, որ Հայաստանն ու ԵՄ–ն օր օրի ավելի ու ավելի են մոտենում միմյանց։ Դրա համար կան բոլոր հնարավորությունները, դրա համար կա թիվ մեկ նախադրյալը՝ Հայաստանի ժողովրդի եվրոպական հավակնությունները, որոնք արտահայտվել են, օրինակ, անցած տարվա քաղաքացիական նախաձեռնությամբ, որը, ի վերջո, վերածվեց Ազգային ժողովում ընդունված օրենքի։ Երբ հարցնում եք այլ գործընկերների, նաև Ռուսաստանի գործընկերների կողմից այդ առիթով և նմանատիպ առիթներով հնչած կարծիքներին, նշեցիք նաև քաղաքակիրթ ապահարզանի մասին, մենք չենք պատրաստվում ապահարզան ունենալու որևէ գործընկերոջ հետ մեր հարաբերություններում։ Ընդհանրապես, քաղաքականությունն ու դիվանագիտությունը այդպիսի ապահարզաններ առանձնապես չի ճանաչում պատմության ընթացքում։ Մենք նաև չենք պատրաստվում լարվածություն մտցնելու ՌԴ-ՀՀ հարաբերություններում»։

Ըստ նախարար Միրզոյանի՝ աշխարհում խնդիրներ կան բոլոր հնարավոր հարաբերություններում, սակայն այդ խնդիրները պետք է կառուցողական քննարկումների միջոցով լուծումներ գտնեն։ Նա նաև պարզաբանեց, որ Երևանում լավ հասկանում են, որ ԵՄ–ն ու ԵԱՏՄ–ն անհամատեղելի են․

«Մենք շատ լավ հասկանում ենք, և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են։ Հնարավոր չէ՝ մենք մնանք ԵԱՏՄ-ում և դառնանք ԵՄ անդամ։ Մենք մեր մոտարկումը ԵՄ-ի հետ շարունակելու ենք և, երբ կգա այն պահը, որ մենք պետք է որոշում ընդունենք՝ լինելու այս կամ այն խմբի ընտանիքի անդամ, մենք այդ որոշումը կընդունենք։ Այստեղ որևէ նորություն չկա, և կրկին՝ դրսից չի, որ մեզ այս մասին պետք է ասեն»։

Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսն էլ վստահեցրեց, որ Հայաստանի և Լիտվայի միջև Երևանում ստորագրված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ավելի կընդլայնի գործակցությունը բազմաթիվ ոլորտներում։ Ըստ նրա՝ Լիտվան պատրաստ է օգնելու Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին և հույս ունի, որ ավելի ՀՀ քաղաքացիների համար կարագացվի ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացումը․

«Հուսանք, որ մենք կկարողանանք օգնել Հայաստանին ավելի արագացնելու այս գործընթացը, որ Հայաստանը մուտքի արտոնագրերի ազատականացված փուլ կարողանա տեղափոխվել, և ձեր հասարակությունը արդեն շատ քիչ սահմանափակումներով կարողանա ճամփորդել ամբողջ ԵՄ-ում»։

Լիտվայի ԱԳ նախարարի խոսքով՝ եվրոպականացումը գրավիչ է և իրական արդյունքներ կարող է ապահովել նաև տնտեսական ոլորտում՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի համար։