Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է
Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը: Արգենտինացի ֆուտբոլիստն առանձնացրել է Մյունխենի «Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի ռմբարկու Հարի Քեյնին։
«Ինձ համար Հարի Քեյնն աշխարհի լավագույն հարձակվողն է։ Ես նրան նույնիսկ Հալանդից բարձր եմ դասում՝ հաշվի առնելով գնդակը վերահսկելու, օղակների միջև կապ ստեղծելու և խաղը կարդալու նրա ունակությունները, ինչպես նաև օդային պայքարներում գերազանց գործելու հմտությունը։ Քեյնն ուղղակի ֆենոմեն է», — արգենտինացու խոսքերը մեջբերում է Touchline-ը։
Հիշեցնենք, որ Հարի Քեյնը Լոնդոնի «Տոտենհեմից» «Բավարիա» է տեղափոխվել 2023 թվականին՝ 95 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Ընթացիկ մրցաշրջանում անգլիացի հարձակվողը գերմանական գրանդի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 հանդիպում՝ դառնալով տպավորիչ 57 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։


















































ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ
Արարատի և հարակից համայնքների բնակիչները համակարգչային շերտագրման հետազոտության համար ստիպված չեն այ...
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
ԵԱՍՄ հիմնարկը համալրվելու է 50-ից ավելի տեխնիկայով
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվ...
Վրաստանն ու Չինաստանը հաստատում են համապարփակ ռազմավարական գործընկերություն
Բրազիլիայի հավաքականը հայտարարություն է տարածել Նեյմարի վերաբերյալ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
ԱՄՀ–ն հավանություն է տվել Հայաստանին մոտ 50.2 միլիոն դոլար հատկացնելուն
Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ա...