Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Ավտո

Միայն 9 ամիսներին ՀՀ է ներկրվել 103 658 թեթև մարդատար ավտոմեքենա, գանձվել է շուրջ 51 մլրդ դրամ. հին մեքենաների ներկրման բումի վնասներն ու օգուտը

2019 թվականի միայն 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներկրվել 103 658 թեթև մարդատար ավտոմեքենա։ Այս մասին, ի պատասխան Tert.am-ի հարցմանը, տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն: Մեքենաների մաքսազերծումից գանձվել է 50 մլրդ 829 074 526 դրամ:

Եթե հունվար ամսին մաքսային ձևակերպում է ստացել 6 444 մեքենա, ապա սեպտեմբերին դրանց թիվը հասել է 18 353-ի:

Նշենք, որ 2018 թվականի ընթացքում ներկրված մեքենաների թիվը շուրջ 68 000 էր, 2017թ-ին՝ 38 000:

01.01.2019-29.09.2019թթ. ընթացքում ՀՀ-ում հայտարարագրված թեթև մարդատար ավտոմեքենաների քանակի և գանձումի վերաբերյալ տեղեկատվությունն ըստ ամիսների

 

 

ՊԵԿ-ից նշում են՝ չեն կարող կանխատեսել, թե մինչև տարեվերջ քանի մեքենա կներկրվի, բայց կարելի է ենթադրել, որ աճման տենդենցը կշարունակվի և նվազագույնը 50 000 մեքենա դեռ կներկրվեն:

Նկատենք, որ այս օրերին, մասնավորապես, Նորագավիթի ավտոմաքսատանը հերթեր են գոյացել, որոնք վեր են ածվել փոքրիկ բիզնեսի. օրերով հերթ են պահում, հետո հերթի տեղը վաճառում:

ՊԵԿ-ից նաև նշում են, որ, ըստ առկա մաքսային տեղեկատվական բազաների, վերոնշված ժամանակահատվածում ընդհանուր 103 658 հատ հայտարարագրված թեթև մարդատար տրանսպորտային միջոցներից 94,2 տոկոսը 5 տարեկանից ավել է: Միաժամանակ տեղեկացնում են, որ հարցին՝ մաքսազերծված ավտոմեքենաների քանի՞ տակոսն է դուրս գնում, պատասխանել չեն կարող, քանի որ մաքսային մարմինները ՀՀ-ում գրացված ավտոմեքենաների արտահանման հաշվառում չեն իրականացնում:

Հիշեցնենք, որ ներկման նման «բումը» պայմանավորված է նրանով, որ 2020 թվականի հունվարի 1-ին կավարտվեն ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրից անձնական օգտագործման համար Հայաստան ավտոմեքենա ներկրելու արտոնյալ ժամկետները: Հարկման հաշվարկը կախված է լինելու ներմուծվող ավտոմեքենայի թողարկման տարեթվից, ավտոմեքենայի արժեքից ու շարժիչի աշխատանքային ծավալից: Ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր բացառել, որ կարող են դիմել ԵԱՏՄ գործընկերներին, որպեսզի հնարավորություն ստանան երկարացնել այլ երկրներից մեքենաներն էժան գնով ներկրելու ժամկետները, բայց նշել էր, որ հարցին պետք է շատ լուրջ նայել և օրինակ էր բերել, որ հազարավոր մեքենաներ են բերվում Հայաստան, որոնք հին են, ինչը Հայաստանը կարող է դարձնել մեքենաների գերեզմանոց։

Tert.am-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, որ արտոնյալ ժամկետների ավարտից գնագոյացման առումով ամենազգայուն ոլորտը կլինի ավտոմեքենաներինը: Նրա խոսքով՝ մաքսատուրքի բարձրացումը սոցիալական նշանակություն կունենա, այն հանգեցնելու է մեքենաների գների մի քանի անգամ ավելացմանը, բյուջե մուտքերի նվազմանը, բայց փոխարենը կասեցվելու է հին մեքենաների մուտքը, որոնց զգալի մասը արտահանվում է ԵԱՏՄ երկրներ:

Ըստ նրա՝ կան տարբեր վերլուծություններ, որ մեքենաների մի մասն անմիջապես իրացվում են և դրանց մի մասը դուրս են բերվում երկրից, կան, որ ներկրվել են, բայց սպասում են հունվարի 1-ից հետո որոշակի թանկացումներ կլինեն, այդ ժամանակ կվաճառեն ու օգուտ կշահեն:

«Ամեն ներկրողի ռիսկն իր հետ է, բայց դա էլ մարտահրավեր է, որպեսզի այնպես անեն, որ մեր ներկրողները շատ չտուժեն: Իհարկե, մեր պետությունն անցած 4-5 տարվա ընթացում բաց է թողել այն ժամանակահատվածը, որ պետք է ավտոարդյուանբերությունը զարգանար, բայց երբեք ուշ չէ, և պետք է հիմքեր ստեղծենք, որպեսզի ավտոնորոգման, ավտոսպասարկման, հավաքման ոլորտները փորձեն զարգացնել, պայմաններ ստեղծել, որպեսզի ներկրողների մի մասը, որոնք ավտոյից հասկանում են, միգուցե, տեղաբաշխվեն այդ ոլորտներում»,-ասաց Մելքումյանը:

Պատգամավորը միաժամանակ նշեց, որ սահմանափակման առանձնահատկություն կա՝ այն ավտոմեքենաները, որոնք կարող են ներկրել ֆիզիկական անձինք, դրանք են թանկանալու, իրավաբանական անձանց ավտոմեքենաները՝ կախված տարիքից, ավելի քիչ չափով կթանկանան: «Մենք քննարկում ենք օրենքի նախագիծ, այլ քաղաքական ուժեր նույնպես առաջարկներ են արել, որպեսզի փորձենք ազգային օրենսդրության մեջ փոփոխություն կատարելով, ինչպես օրինակ ԱԱՀ գանձման մեխանիզմը փոխել ինչ որ ձևով, սահմանի վրա չգանձել, վաճառքից գանձել կամ վերանայել դրույքաչափը: Այդպիսի քննարկումներ գնում են, որպեսզի հասկանանք՝ որն է հավասարակշռող կետը, որպեսզի մենք այդ շուկայում բալանս ապահովենք: 25 000-30 000 ֆիզիկական անձինք կան, նաև խոշոր ավտոներկրողներ, և նրանց բոլորի շահերի բալանսը պետք է փորձեն համադրել իրար հետ»,-ասաց նա:

ԲՀԿ պատգամավորը նշեց, որ մեկ այլ մարտահրավեր ևս կա․ հունվարի մեկից գործելու է եվրոտեխնիկական կանոնակարգերը: «Կատալիզատոր կա և անվտանգության համակարգեր կան, այլևս այն մեքեաներն են ներկրվելու, որոնք հագեցած են կատալիզատորային և անվտանգության համակարգերով, որոնք որոշակի պահանջներ են մեքենայի շահագործման էկոլոգիական շահագործման հետ կապված, այսինքն՝ սա էլ մեկ այլ խնդիր է, պետք է հասկանանք»։