Միգուցե այլ որոշում են ուսումնասիրել դատախազությունում. Արամ Վարդեւանյանը` Դատախազության հայտարարության մասին
Զարմանալի է, որ 23 էջից բաղկացած որոշումից մեջբերում է կատարվում 1 պարբերություն առանց դիտարկելու դա մյուս պարբերությունների հետ փոխկապակցվածության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը` անդրադառնալով ՍԴատախազության արձագանքին ՍԴ որոշմանը:
«Նախ զարմանալի է, որ 23 էջից բաղկացած որոշումից մեջբերում է կատարվում 1 պարբերություն առանց դիտարկելու դա մյուս պարբերությունների հետ փոխկապակցվածության մեջ, սա առաջինը: Երկրորդ կարծես թե պատահականությամբ, կամ ցանկությամբ չի նկատվում այն, որ ՍԴ-ն հստակ արձանագրել է, որ գործառութային անձեռնմխելիությունը իրենից ոչ թե ենթադրում է, ոչ թե զուտ կարգավիճակից բխելու, կամ չբխելու հարցը, որը նշել է հայտարարության մեջ դատախազությունը, այլ կարգավիճակից կամ գործունեությունից բխելու հանգամանքը, այսինքն գործունեությունը դա այն հավելյալ հանգամանքն է, որն արձանագրվել է, որը դատախազությունը չի նկատել, միգուցե: Դատախազությունը նաեւ չի նկատել նա, որ ՍԴ-ն անդրադառնալով բառացի մեջբերեմ «իրարամերժ դատական պրակտիկային» գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ յուրովի մեկնաբանություններով պայմանավորված ի վերջո արձանագրել է, որ օրենսդրական բացն այն աստիճանի է, որ իրավական որեւէ հնարավորություն չկա այն հաղթահարելու համար եւ բացը վերաբերում է գործառութային անձեռնմխելիությանը եւ ՍԴ հետեւությունն էլ այն է, որ դա հակասում է 27-րդ հոդվածին: Դրա վերաբերյալ նույնպես որեւէ կարծիք չկա, թե այդ ինչպես ստացվեց, որ 27-րդ հոդվածին է հակասում 35-րդ հոդվածում առկա օրենսդրական բացը»,-ասաց նա:
Նրա խոսքով` Դատախազությունը որեւէ դիրքորոշում չի հայտնել, թե ՍԴ որոշման մեջ ինչու է վերլուծվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպ, որը վերաբերում է օրենքի որակին կալանավորումը բավարարելու դեպքերին դատարանների կողմից, օրենքի որակին կալանավորման լույսի ներքո:
«Այդ ինչպես ստացվեց, որ հենց ՍԴ-ն Եվրոպական դատարանի նախադեպ է մեջբերում դրա լույսի ներքո եւ ամենակարեւորը իհարկե, որը որեւէ կերպ չի վերլուծվել եւ չի հիշատակվել, դա ՍԴ որոշման հենց 22-րդ էջում առկա պնդումն է առ այն, որ ուղղակի մեջբերեմ. «Սահմանադրության ուժով հատուկ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ, նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները եւ դրանով պայմանավորված անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, անհնար էր բացահայտել հստակ ամրագրված եւ տարբերակված պոզիտիվ իրավական ձեւակերպումների բացակայության պարագայում», այլ կերպ ասած անձեռնմխելիության առանձնահատկությունները անհնար էր բացահայտել նման պարագայում, իսկ դատախազության հայտարարությունը, ես չգիտեմ միգուցե այլ որոշում են ուսումնասիրել դատախազությունում»,- հավելեց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
Ռուսաստանը և Ուկրաինան իրականացրել են «205-ը 205-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
ԱՄՆ-ն Չինաստանի օգնության կարիքը չունի Իրանի հարցում. Ռուբիո
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Հայաստանի պատվիրակը չհաղթահարեց «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել «Շաքի» ՓՀԷԿ-ում