Գերմանիայում հայտնաբերվել է խոտանված Mercedes-ների մի ամբողջ գերեզմանոց
Mercedes-Benz-ը Գերմանիայի հյուսիս-արեւմուտքում Ալհորն քաղաքի փակ օդանավակայանում պահում է մի քանի հազար նոր ավտոմեքենաներ: Դրանք սպասում են խոտանված ավտոմասերի փոխարինմանը, փոխանցում է Мотор-ը:
Ստորին Սաքսոնիայում Ահրոն քաղաքի նախկին օդանավակայանի թռիչքուղին հիմա որպես կայանատեղի է ծառայում Mercedes-Benz-ի մի քանի հազար նոր ավտոմեքենաների համար: Խոտանված «Մերսեդես»-ների այս «գերեզմանոցում» հիմնականում պահվում են GLE եւ GLS քրոսովերներ, սակայն տարածքում կարելի է տեսնել նաեւ C եւ E մոդելների մի քանի կուպե եւ նույնիսկ Mercedes-Maybach S դասի սեդաններ:
Պարզվում է՝ ԱՄՆ-ում թողարկված GLE եւ GLS մոդելների մոտ 40 հազար քրոսովերներում խնդիրներ են հայտնաբերվել՝ կապված ինչպես էքստերիերի, այնպես էլ ինտերիերի պատրաստման որակի հետ, ուստի Mercedes-Benz-ը հիմա ստիպված է ավտոմեքենաների փոխանցումը եվրոպացի հաճախորդներին «հետաձգել»՝ թերություններով բամփերները եւ նստատեղերը փոխարինելու համար: Մոտ 9 հազար ավտոմեքենաներ պահվում են Բրեմենից ոչ հեռու փակ օդանավակայանում՝ ավտոպահեստամասերի սպասմամբ:

















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Կմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէ
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Խստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն ...
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս