Սա ոչ թե խայտառակություն է, այլ ամոթ. վազքով ետ ենք գնում
Այսօր մի տհաճ իրականության բախվեցի…. Վաղուց Վանաձոր երթուղայինով չէի եկել, տաքսին հենց տնից վերցնում է, այսօր կենտրոնում էի, ու գնացի ավտոկայան… ուղևորներից մեկն ասաց, որ տոմս պիտի առնեմ, տոմսարկղի դիմաց մոտ 30 հոգի կանգնած էին, տոմսավաճառն էլ իհարկե չէր փայլում կոռռեկտ սպասարկումից… մի քանի վայրկյան հետո գոռալով հայտարարեց, որ էլ տոմս չկա, սպասենք հաջորդին… հաջորդի տոմսերը բերվեցին և սկսվեց վաճառքը մոտ 10 րոպե հետո… էլի հերթ չհասավ… կանգնած սպասում եմ` ավելի կարևորելով ընթացքը… մի աղջիկ մոտեցավ ու ասավ, որ հաջորդ մեքենան առանց տոմսի է, գնանք մեքենայի մոտ… չհասցրեցի… հաջորդ մեքենայի վարորդը հայտարարեց տոմս գնելու մասին… ու նորից բոլորը գնացին տոմսարկղի մոտ, 5-րդ մեքենային էլ չհասցրեցի տոմս գնել… բարկացա ու պահանջեցի կամ արագացնել, կամ կանոնակարգել… հերթ չկա, մարդկանց մի մասը առանց տոմսի նստում են վարորդի հետ համաձայնությամբ, մի քանիսին էլ սովետի պես տակից են տալիս. Բարկությունս գագաթնակետին հասավ ու հայտարարեցի, որ բողոքելու եմ, եթե հենց հիմա չմեկնեմ, արդեն 40-րդ րոպեին վերջին տոմսը տվեցին, միայն թե չբողոքեմ… մարդկանց եմ դիմում – արդյոք այս իրավիճակը ձեզ բավարարում է… ու բոլորը համակարծիք ասեցին, դե բան չկա, հա ինչ անենք… Եվ վարորդներին, և կարգավարներին անունով եմ ճանաչում ու երբ մոտեցա բարկացած, իրենք էլ ասեցին, “հա բան չկա, սենց էլա ըլնմ, ու որ մյուս անգամ իրենց մոտենամ հենց գնամ”…
Հ.Գ. փոխանակ առաջ գնանք, արագ տեմպով հետ ենք գնում, մարդիկ իրենց ոտնահարված չեն համարում, … ծանոթ էդտեղ էլ է պետք, որ նախկինում 5 րոպե տևող գործընթացը 1 ժամ չտևի… մեքենան էլ անհարմար, կեղտոտ… ու սա մեր այս դարում… շուրջ բոլորը վաղուց էլեկտրոնային տոմս կարելի է գնել
Հ.Հ.Գ եկող շաբաթ ավելի ընդլայնված բողոքս կներկայացնեմ տրանսպորտի նախարարություն…
Նվարդ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ