Nissan ընկերությունն աշխարհում առաջին էլեկտրոմոբիլն է ներկայացրել, որը հաշվում է ուղեղի իմպուլսները
Nissan ընկերությունը CES ASIA 2019 ցուցադրության ժամանակ ներկայացրել է աշխարհում առաջին էլեկտրոմոբիլը, որը իրական աշխարհը միացնում է վիրտուալի հետ եւ հաշվում ուղեղի ազդանշանները, որպեսզի օգնի վարորդին, գրում է Motor-ը:
Շանհայում Nissan-ը ներկայացրել է իր ինովացիոն տեխնոլոգիաները՝ Invisible-to-Visible եւ Brain-to-Vehicle, ինչպես նաեւ լիաքարշակ կոցեպտուալ IMs էլեկտրոմոբիլը:
Իրական աշխարհը վիրտուալի հետ միացնելով՝ Invisible-to-Visible տեխնոլոգիան կարող է օգնել վարորդին տեսնել թաքնվածը, օրինակ՝ շենքի անկյունում:
Invisible-to-Visible-ը կարող է ոչ միայն հասկանալ, թե ինչ է տեղի ունենում շուրջը տվյալ պահին, այլ նաեւ կանխատեսել, թե ինչ կլինի հետո:
Վերջերս այդ տեխնոլոգիան փորձարկումներ է անցել Յոկոսուկայի հրաձգարանում: Լրիվ ծավալով տվյալների փոխանակումն իրականացվել է 5G բջջային կապի տեխնոլոգիայով:
Իսկ մյուս տեխնոլոգիան՝ Brain-to-Vehicle-ը, առաջին նման տեխնոլոգիան է աշխարհում: Այն մեկնաբանում է վարորդի ուղեղի ազդանշանները, որպեսզի նրան օգնի վարել մեքենան: Կանխատեսելով վարորդի արձագանքը՝ այն օգնում է մանեւրն ավելի արագ կատարել: CES ASIA 2019-ի այցելուները կարողացել են գնահատել տեխնոլոգիաները ցուցադրված սիմուլյատորի վրա, որը ներկայացվել է Nissan-ի ցուցափեղկում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ