Ղազախստանի դեսպանը Հայաստան մեքենաներ ներկրելու մասին. ԵՏՄ-ում՝ բոլորի համար հավասար խաղի կանոններ
Եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակում պետք է սահմանվեն հավասար եւ բոլորի համար հասկանալի խաղի կանոններ, իսկ հարցերը պետք է լուծել համակարգային մակարդակով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 9-ին ասել է Հայաստանում Ղազախստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Հայաստան երրորդ երկրներից ավտոմեքենաներ ներկրելու արտոնյալ պայմանների ժամկետներն ավելացնելու հնարավորությանը։
Դեսպանի խոսքով՝ յուրաքանչյուր առանձին վերցրած երկրի տնտեսության առանձնահատկությունը, որն, անշուշտ, հաշվի է առնվում, ստեղծում է որոշակի դժվարություններ ԵՏՄ շրջանակում ամբողջական շուկայի ձեւավորման ճանապարհին։
«Չի կարելի չարաշահել այս կամ այն պատնեշը, որ կա այսօր։ Եթե բացառություն անենք ավտոմեքենասերների համար, սպիրտային խմիչքների սիրահարների համար եւ այլն, ապա երբեք չենք կարողանա լուծել պատնեշների վերացման հարցը»,- նշել է դեսպանը։
Թիմուր Ուրազաեւը ավելացրել է, որ Եվրասիական տնտեսական միության գագաթաժողովի նիստում նախատեսվում է քննարկել տարբեր տնտեսական նախագծեր, այդ թվում այն հարցերը, որոնք կապված են տրանսպորտային լոգիստիկայի հետ, որը շարունակում է խոչընդոտել ԵՏՄ շրջանակում առեւտրատնտեսական հարաբերությունների ինտենսիվացմանը։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է բարձրացնել երրորդ երկրներից Հայաստան ներկրվող 700-800 անուն ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում ավտոմեքենաներինը, եւ դրանք համապատասխանեցնել ԵՏՄ մյուս երկրներում գործող մաքսատուրքերին։ Հայաստանում մեքենաների մաքսատուրքը 2020 թվականից կբարձրանա՝ ներկայիս 10-ից հասնելով 30-50 տոկոսի։
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթաժողովը տեղի կունենա մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ