Հայտնի են ամենահուսալի ավտոմեքենաներն աշխարհում
Toyota կոնցեռնի ավտոմեքենաները գլխավորել են աշխարհում ամենահուսալի ավտոմեքենաների վարկանիշային աղյուսակը, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ամերիկյան CarMD ընկերության փորձագետների հրապարակած ցուցակին:
Մասնագետները վերլուծել են վերջին 22 տարիների ընթացքում արտադրված 5.6 մլն մեքենաների տվյալները և հաշվարկել են յուրաքանչյուր մակնիշի տրանսպորտային միջոցների շարժիչների վնասվածքների քանակը. Toyota-ի շարժիչները ցույց են տվել լավագույն ցուցանիշը և համարվել են ամենադիմացկուն շարժիչները:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել են Acura, իսկ երրորդը՝ Hyundai ավտոմեքենաները:
Գլխավոր հնգյակում են նաև Honda և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները: Բացի այդ, փորձագետները նշել են Subaru, Buick, Mercedes-Benz, Lexus և Nissan մակնիշների հուսալիությունը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ