Ամոթ ոստիկանությանը, մի ոստիկան չկար, գար խցանումները բացեր, մեռել էին սաղ․ Տիգրան Հովհաննիսյան
Նախօրեին Երեւանում աննախադեպ խցանումների միակ մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։
«Ամոթ ոստիկանությանը, ամոթ, մի հատ ոստիկան չկար գար խցանումները բացեր, կարգավորեր, մեռել էին սաղ, հույսներն ում վրա էին դրել։ Ի՞նչ էր կատարվում Երեւան քաղաքում, խայտառակություն։ Հետո էլ ասում են 9 բալը բարեխիղճ վարորդները չեն հավաքի, բայց երեկ բոլորը, քաղաքի վարորդները 9 բալ հավաքեցին»,- ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ ստեղծված իրավիճակը նաեւ առաջացել է այն պատճառով, որ ճանապարհային նշանները կամ ճիշտ տեղում չեն, կամը ընդհանրապես բացակայում են։
«2011 թվականից կերաք մարդկանց կյանքը տեսախցիկներով, բայց մի հատ ճանապարհների վիճակը նայեք, է՞դ ինչ էր երեկ կատարվում, այ մարդ։ Առավոտը գործի ենք գնում խցանում է, իրիկունը խցանում է։ Երեկ էլ անձրեւոտ եղանակ էր, անվադողերն էլ ձմեռային չեն դեռ, պետավտոտեսուչները պետք է տեղում լինեն, խաչմերուկներում։ Մենք նշաններ ունենք, որ ընդհանրապես իրենց տեղում չեն, 7-8 հազար նշանն էլ ընդհանրապես չկա, բացակայում է»,-ասաց Տիգրան Հովհաննիսյանը։
Նշենք, որ երեկ Երեւանում մինչեւ 10 բալանոց խցանումներ է եղել, գրանցվել է 140 ավտոպատահար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ