Ինչու է երեկ Երևանում արձանագրվել 130 ավտովթար
Ըստ երեւույթին, եղանակային հանգամանքներով պայմանավորված` հոկտեմբերի 26-ին Երեւանում արձանագրվել է 130 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 90-ը` ժամը 16.00-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում:
Ոստիկանությունից հայտնում են, որ սովորաբար մայրաքաղաքում օրվա ընթացքում արձանագրվում է մինչեւ 80 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մինչեւ 40-ը` նշված ժամանակահատվածում:
ՃՈ-ից հայտնում են, որ գերծանրաբեռնված խաչմերուկներում ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերի կողմից երթեւեկությունը չի կարգավորվել, քանի որ ավրովթարների աննախադեպ աճ է եղել եւ ՃՈ ուժերն օգտագործվել են պատահարների դեպքերի վայրերում:
Ոստիկանությունը տեղի ունեցածի մեղավոր է համարում վարորդներին՝ նշելով, որ բոլոր խցանված խաչմերուկները ունեն լուսացուցային կարգավորում:
«Մասնավորապես, չեն կատարվում «Ճանապարհային երթեւեկության կանոնների» 88 կետի պահանջները, համաձայն որի`արգելվում է մուտք գործել խաչմերուկ կամ երթեւեկելի մասերի հատում, եթե առաջացել է խցանում, որը վարորդին կհարկադրի կանգնել` խոչընդոտելով այլ տրանսպորտային միջոցի երթեւեկությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ