Uber-ը NASA-ի հետ թռչող տաքսիների մասին համաձայնագիր է կնքել
Uber Technologies Inc. ընկերությունը NASA-ի հետ գործընկերության մասին երկրորդ համաձայնագիրն է կնքել, հայտնում է Bloomberg-ը:
Եթե 2017 թվականի նոյեմբերին կնքված առաջին համաձայնագիրը վերաբերում էր անօդաչու թռչող սարքերին, ապա հիմա խոսքը օդաչուի կողմից կառավարվող թռչող տաքսիների ոլորտում համագործակցության մասին է:
«Քաղաքային օդային երթեւեկությունը կարող է հեղափոխության հանգեցնել այն առումով, թե մեր քաղաքներում մարդիկ եւ բեռներն ինչպես են տեղափոխվում, եւ մեր կյանքն արմատապես փոխել ճիշտ այնպես, ինչպես սմարթֆոնները փոխեցին»,- իր հայտարարության մեջ նշել է NASA-ի ներկայացուցիչը:
Bloomberg-ը հստակեցնում է, որ Uber-ը նպատակադրվել է 2020 թվականին սկսել էլեկտրական թռչող սարքերի թեստավորումը, իսկ 2023 թվականից ծրագրվում է դրանց արդեն կոմերցիոն շահագործումը:
NASA-ի հետ առաջին համաձայնագիրը ստորագրելուց հետո Uber-ի արտադրանքի գծով տնօրեն Ջեֆ Հոլդենը նշել էր, որ թռչող տաքիի թեստավորումը կսկսվի 2020 թվականին Լոս Անջելեսում: Մեքենան նախատեսված է 4 ուղեւորի համար եւ կարող է զարգացնել մինչեւ 322 կմ/ժ արագություն: Ծրագրվում է, ըստ թռչող տաքսիների կանչի, ծառայությունն ամբողջական հզորության հասցնել 2023 թվականին: Այդ ժամանակ ընկերությունում Reuters-ի բարձրաստիճան աղբյուրը նշել էր, որ Uber-ը պատրաստ է համագործակցել ԱՄՆ եւ Եվրոպայի ավիացիոն իշխանությունների հետ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ