Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ) Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագան Արհեստական բանականության օրեր Հայաստանում 

Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԱՄՆ բանակի զինծառայողը նկատողություն է արել ԱՄՆ պաշտպանության նախարարին (տեսանյութ)Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար
Աշխարհ

«Դա շատ գեղեցիկ և գրագետ խաղ է». ինչի մասին է վկայում Պուտինի այցն Անկարա. «Газета»-ի անդրադարձը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռօրյա այցով ժամանել է Անկարա և բանակցություններ վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ապրիլի 4-ին նախատեսված է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ Թուրքիայի և Ռուսաստանի առաջնորդների եռակողմ հանդիպումը, գրում է gazeta.ru-ն՝ վերլուծելով Պուտինի այցը։

Այցի առաջին օրը Վլադիմիր Պուտինը մասնակցել է «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի առնչությամբ տեսակոնֆերանսին, որը, ինչպես նշել է ՌԴ նախագահը, կգործարկվի 2023 թվականին: Նախագծի իրականացման շրջանակում նախատեսվում է ընդհանուր առմամբ չորս էներգաբլոկի կառուցում, որոնք համալրված են լինելու «3+» սերնդի ՋՋԷՌ-1200 ռուսական ռեակտորներով: Պուտինը վստահեցրել է, որ ԱԷԿ-ի կառուցման համար կօգտագործվեն լավագույն ռուսական տեխնոլոգիաները:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, Եվրախորհրդարանը Թուրքիային համոզում էր հրաժարվել այդ ատոմային էլեկտրակայանի կառուցումից՝ կոչ անելով Անկարային միանալ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մասին հռչակագրին, որը պահանջում է հարևան պետությունների հետ խորհրդակցությունների անցկացում:

Թուրքիայի դեպքում անհրաժեշտ կլիներ մասնավորապես Հունաստանի և Կիպրոսի համաձայնությունը:

Թուրքիայի առաջնորդի հետ զրույցից հետո ՌԴ նախագահը հայտնել է, որ քննարկվել է նաև ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի թունավորման գործը և հայտնել Ռուսաստանի դիրքորոշումը: Նա նաև հայտնել է, որ նրանք Էրդողանի հետ պայմանավորվել են արագացնել Թուրքիային C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետները:

Պուտինի այցն Անկարա դարձել է նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո նրա առաջին օտարերկրյա այցը: Հարկավոր է նաև նշել, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամներից միակ երկիրն է, որն ամբողջությամբ հրաժարվել է Ռուսաստանի դեմ «Սկրիպալի գործով» միջոցներ ձեռնարկելուց:

Լրատվամիջոցը նշում է, որ փորձագետներն այնքան էլ լավատեսորեն չեն գնահատում Թուրքիա Վլադիմիր Պուտինի այցը, որը վկայում է կարծես Անկարայի հետ հարաբերություններն ավելի ակտիվ զարգացնելու Մոսկվայի ցանկության մասին: Փորձագետների կարծիքով՝ թուրքական կողմի հետ շփումների ակտիվացումը պայմանավորված է Ռուսաստանի համար բարդ միջազգային իրադրությամբ:

Հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից դիվանագետների արտաքսման հետ կապված իրավիճակը՝ Թուրքիան մնում է Ռուսաստանի քիչ գործընկերներից մեկը, և Ռուսաստանին այնքան էլ շատ տարբերակներ չի մնում:

Փորձագետ Յուրի Մավաշևի խոսքով՝ այժմ թուրքական կողմը շատ թանկ է «վաճառելու» Ռուսաստանին իր համագործակցությունը և պարտադրելու է Մոսկվային մեծ զիջումների գնալ՝ «այդ թվում նաև այն ոլորտներում, որոնցում մենք երբեք դրանց չէինք համաձայնի, օրինակ՝ Անդրկովկասում»:

Փորձագետն ընդգծում է, որ Անկարան հետապնդում է նույն նպատակը՝ հայտարարելով «Սկրիպալի գործով» Արևմուտքի դիրքորոշումը չկիսելու իր ցանկության մասին:

«Դա շատ գեղեցիկ և գրագետ խաղ է: Արտաքնապես նրանք ցույց են տալու, որ ամեն ինչ լավ է, բայց փակ դռների հետևում նրանք այժմ իրենց պայմաններն են դնելու»,- ասել է նա: