Տղամարդկանց արժանապատվությանը հարվածելու մի նոր եղանակ
Ճապոնիայի ռազմածովային ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին սպան ստանձնել է մարտական նավերի խմբի հրամանատարությունը: Առաջին կարգի 44-ամյա նավապետ Րյոկո Աձումայի՝ պաշտոնին անցնելու արարողությունը տեղի է ունեցել Տոկիոյի ծոցում տեղակայված Յոկոսուկա ռազմածովային բազայում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նոր նավապետի ղեկավարության ներքո չորս նավ կլինի, ներառյալ՝ ճապոնական նավատորմի ամենախոշոր «Իձումո» ուղղաթիռակիրը: Դրանց վրա ընդհանուր առմամբ մոտ հազար մարդ է ծառայում: Ներկայումս, ըստ պարբերականների, քննարկվում է «Իձումո»-յի խոր արդիականացման հարցը, որպեսզի այն կարողանա կրճատված թռիչքով եւ ուղղահայաց վայրէջքով F-35B մարտական ինքնաթիռներ ընդունել:
Րյոկո Աձուման 2016 թվականին Ճապոնիայի պատմության մեջ մարտական նավի առաջին կին նավապետն էր դարձել: Վերջին տարիներին երկրի զինված ուժերում ավելի ու ավելի շատ կանայք են ներգրավվում: Մասնավորապես, վերջերս նրանց թույլատրվել է մարտական ինքնաթիռների օդաչուներ դառնալ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Ճապոնիայում ուժգին երկրաշարժից միայն 64 մարդ է զոհվել շնորհիվ որակյալ շենքերի
Ճապոնիայում հեղեղումների զոհերի թիվն անցել Է 140-ից
Առնվազն 3 զոհ, տասնյակ վիրավորներ
Ճապոնիան ՌԴ-ին ափսոսանք է հայտնել՝ կապված Կուրիլներում զորավարժությունների հետ
Ճապոնիան իր դեսպանատունը Երուսաղեմ չի տեղափոխի
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է