Պուտինն ասել է՝ որն է երկրի գլխավոր սպառնալիքն ու թշնամին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ամենամյա ուղերձի ժամանակ հայտարարել է, որ երկրի գլխավոր սպառնալիքն ու թշնամին հետ մնալն է, գրում է lenta.ru-ն:
«Եթե իրավիճակը չշտկենք, ապա հետ մնալու երևույթն անխուսափելիորեն ավելի կուժեղանա: Դա նման է ծանր քրոնիկ հիվանդության, որն անդադար, քայլ առ քայլ քայքայում ու ավերում է օրգանիզմը ներսից»,-ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ պետք է զարգացման այնպիսի դինամիկա ապահովել, որ որևէ խոչընդոտ չխանգարի ինքնուրույն առաջընթացին:
«Մենք ինքներս պետք է որոշենք ու կորոշենք մեր ապագան»,- հավելել է Պուտինը:
Հատկանշական է, որ ելույթի սկզբում Պուտինն ընդգծել է, որ իր այսօրվա ուղերձը կրում է «առանձնահատուկ, բեկումնային բնույթ, ինչպես և այն ժամանակահատվածը, որում մենք այսօր ապրում ենք»:
«Հենց այսպիսի շրջադարձային պահերին Ռուսաստանը բազմիցս ապացուցել է, որ կարող է զարգանալ, արդիականանալ»,-նշել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ առաջիկա տարիներին Ռուսաստանը կբախվի մի շարք խնդիրների՝ կապված ժողովրդագրական, տեխնոլոգիական «հետամնացության» և մի շարք այլ հարցերի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ ԱԽ քարտուղարների հանդիպումը. Հայաստանը ևս մասնակցում է